Նախատեսված է երրորդ դասարանում սովորողների համար
Նախագիծն իրականացվում էկրթահամալիրի ուսումնական օրացույցով՝սեպտեմբերի 11-հոկտեմբերի 15-ը
Նպատակը`
Աշխարհաճանաչողությանձևավորում, տիեզերքիմասինտարրականգիտելիքներիհաղորդում, շարջակա աշխարհի ուսումնասիրություն
Թեմատիկ միավորներ
Նախագիծն իրականացվում է հետևյալ թեմատիկ միավորներով
o Արև
o Լուսին
o Աստղեր
o Մոլորակ
o Համաստեղություններ
Բովանդակությունն ըստ գործունեության ձևերի
Մաթեմատիկա – մայրենի –մեդիատեխնոլոգիա
Քայլ 1. Ընթերցում ենք ինտերնետային կայքերից կամ այլ աղբյուրներից ընտրված տեքստը :
Քայլ.2 Ընդգծում ենք մաթեմատիկական տվյալներ պարունակող, կամ տրամաբանական լուծում պահանջող հատվածները:
Քայլ 3. Հատվածներն առանձնացնում ենք տեքստից ու իրական տվյալներից օգտվելով, տարատեսակ պահանջներ ձևակերպելով, խնդիրներ ենք կազմում:
Քայլ.4 Բոլոր խնդիրները հավաքվում ենք, նկարազարդում ու խնդրագիրք ստեղծում:
Քայլ 5. Առցանց դասի կազմակերպում` ընտրում ենք առավել հետաքրքրաշարժ խնդիրները և հրապարակելով ենթակայքում` առաջադրում մյուս սովորողներին:
Արդյունքում կազմում ենք ,,Տիեզերական նկարազարդ էլետրոնյաին խնդրագիրք,,
Լեզվագործունեություն – մեդիատեխնոլոգիա
Քայլ. 1 Ինտերնետային կայքերից , կրթահամալիրի մեդիագրադարանից, փնտրում առանձնացնում ենք անհրաժեշտ նյութերը:
Քայլ 2.Կարդում ենք նյութը, ընդգծում մեզ առավել հետաքրքրող, զարմացնող, հատվածները:
Քայլ.3.Քննարկման համար առավել նպատակահարմար է գործածել կրկնակի գրառումների մեթոդը: Որպեսզի բոլոր սովորողները մասնակցեն քննարկմանը, կարելի է կազմակերպել խմբային քննարկում կամ աշխատել ինտերակտիվ գրատախտակով: Գրատախտակը շիրմա գործիքի օգնությամբ բաժանում ենք երկու մասի: Մի մասում մուտքագրում ենք տվյալ թեմայի վերաբերյալ մեր նախնական գիտելիքերը, մյուս մասում ` ընթերցանությունից հետո ձեռքբերածը:
Քայլ 4. Վերջում համեմատում ենք մեր իմացածն ու սովորածը՝ ամրապնդելով ստացած ինֆորմացին: Այս աշխատանքը հնարավորություն է տալիս աշխատանքի մեջ ներգրավել բոլոր սովորողներին :
,,Լճակի մեջ նետված քարը,, հնարի կամ ,, Պրիզմա՚,, մեթոդի կիրառմամբ երկանդամներ ենք կառուցում, ստեղծում զվարճալի բառակապեր, հորինում պատմություններ: Պատմությունները մուտքագրում ենք, ընթերցում, հարցեր առաջադրում, նոր ավարտ հորինում :
Տիեզերք,արև, լուսին, աստղ, մոլորակ և այլ բառարմատներով բառեր են կազմում, նոր բառեր հորինում, բացատրում դրանց իմաստը: Բառարանների օգնությամբ դուրս ենք բերում համանունները: Ընտրում մեզ առավել դուր եկած համանունը, պատճառաբանում ընտրությունը:
Տրված բառերով առած—ասացվածներն ենք հորինում, գրի առնում կամ տեսաձայնագրում: Այս աշխատանքի մեջ ներգրավում ենք նաև ընտանիքի անդամներին, այլ դպրոցում սովորող ընկերներին, ծանոթներին:
Ասացվածքի բառերը խառնում ենք, դասավորում, նոր ասացվածքներ ստեղծում, դրանք գրի առնում:
Արև բառով օրհնանքներ ենք գրի առնում կամ ձայնագրում:
Հորինում ենք գովք, հանելուկներ , շուտասելուկներ, արևի, լուսնի, Երկիր մոլորակի, աստղերի մասին, մուտքագրում ենք, ձևավորում էջը
Սոցհարցում— Հարցնում ենք անցորդներին, ուսուցիչներին, սովորողներին:
o Ի՞նչ գիտենք մեր մոլորակի մասին: Ինչո՞ւ չգիտենք:
Ինտերակտիվ դաս
Սովորողները տիեզերքի, տիեզերական մարմինների մասին հանելուկներ են հորինում, և մուտքագրելով , էլ. փոստի միջոցով ուղարկում ուսուցչի, դասընկերների, ծնողների հասցեներին: : Ստացողները փորձում են պատասխանել և առաջադրանքը հետ ուղարկել: Փոստով ուղարկված պատասխանները կարդալուց հետո, ուղարկում ենք նաև մեր պատասխան տարբերակը:
Խմբայինաշխատանք—մեդիատեխնոլոգիա— մայրենի լեզու
Քայլ 1.Տեքստը ընթերցում ենք, բաժանում փոքրիկ հատվածների:
Քայլ 2. Յուրաքանչյուր խումբ ընթերցում է իրեն բաժին ընկած հատվածը:
Քայլ 3.Ուշադիր ընթերցելուց հետո, հատվածը ներկայացնում է նկարի տեսքով:
Քայլ 4.Աշխատանքն ավարտելուց հետո խմբերը ներկայացնում են աշխատանքները:
Քայլ 5.Կարդում են իրենց նկարին համապատասխանող հատվածը և ձայնագրվում:
Արդյունքում ստացվում է ավանդապատումների նկարազ արդաուդիոգիրք:
Մայրենի լեզու
Ընթերցանության թեմաներ
«Արևքուրիկ» ընթերցարան
ü ՙԹռչունի մտածմունքը՚
«Արև»
«Լուսին»
«Աստղեր»
«Ինչու՞ է երկինքը կապույտ»
Ֆրանս. ժող. Հեքիաթ «Ճանապարհորդություն դեպի լուսին»
Ես և շրջակա աշխարհը
Արև
Երկիր և Լուսին
Աստղեր
Մոլորակներ
Ուսումնական նյութերի հղումներ
http://www.youtube.com/watch?v=c871e5pf3N8 – արեգակ և մոլորակներ
http://www.youtube.com/watch?v=LgKkLo5Wn4U ինչի համար է լուսինը
http://www.youtube.com/watch?v=98kjlWWk62c արեգակնային համակարգ
Ավանդապատումներ
Ընթերցանության թեմաներ
Արև և լուսին
Աստղեր
Ինչո՞ւ է լուսնի երեսը խմորոտ
Տեխնոլոգիա— երաժշտություն
Քայլ 1.Սովորողներին առաջարկվում է դիտարկել երկինքը օրվա տարբեր ժամերին:
Քայլ2.Հաջորդ օրը յուրաքանչյուրը պատմում է իր տեսածի, տպավորութունների մասին:
Քայլ.3. Երգի դասին կազմակերպում ենք երաժշտության ունկնդրում
Քայլ. 4 Առաջարկված երաժշտական ստեղծագործություններից ամեն մեկն ընտրում է ,,իր երկնքի,, տրամադրոթյանը համապատասխանող երաժշտությունը և ականջակալների օգնությամբ, երաժշտության ունկնդրման ընթացքում նկարում է այն :
Այս աշխատանքը կարելի է կատարել նաև տեխնոլոգիայի դասին` վրձնանկարի միջոցով : Նախընտրությունը թողնում ենք սովորողներին:
Քայլ. 5 Սովորողները կարող են պատմել իրենց նկարը, ձայնագրել և համադրելով նկարաշարի և երաժշտության հետ ստեղծել անհատական կամ դասարանական տեսանյութ:
Արդյունքում ստեղծվել է ,, Մայրամուտն իմ պատուհանից ,, երաժշտական նկարաշարը
,, Իմ երկինքը ,,նկարապատումը
Մոլորակ
ՙԻմ մոլորակը,,՚— նկարում են, համակարգչային նկարչական ծրագրով ու գրավոր պատմում: / / Ի՞նչն է վատ իմ մոլորակում, ինչը` լավ: Համեմատում են Երկիր մոլորակի հետ, գտնում նմանություններն ու տարբերությունները:
Մեր դպրոցը , դասարանը մեր մոլորակն է:
Օր, ամիս, տարի, տարվա եղանկաներ: Եղանակների դիտարկում:
Ի՞ն չ ձև ունեն երկնային մարմինները:
Ինչո՞ւեն դրանք կլոր:
Ի՞նչ կլիներ, եթե կլոր չլինեին….
Զրույց—քննարկում — Ո՞րն է իմ դերը մեր մոլորակում:
Մեր ՙմոլորակի ՚ արևը, լուսինը, աստղերը ովքե՞ր են……., ինչո՞ւ եմ այդպես կարծում
Մարմնակրթություն –թատրոն—պար –ընթերցանություն
,, Պարտեզ ,, ամսագրի ,, Խաղադարան,, բաժնից փորձում ենք գտնել խաղեր, որոնք փոքր—ինչ ձևափոխելով, կարող ենք հարմարեցնել երկնային մարմինների դերին ուշարժումներին : Հորինում ենք շարժական կամ երաժշտաթատերական խաղեր: Դրանք տեսագրում ենք ու ներկայացնում կայքում:
o Համաստեղություններ—Սովորողները նշում են իրենց ծննդյան ամիս, ամսաթիվը և աղյուսակի օգնությամբ պարզում, թե իրենք/ հետո նաև ընտնիքի անդամները, ուսուցիչը և այլն / ո՞ր համաստեղությանտակ են ծնվել:
Քայլ.1.Դիտում ենք ուսումնական ֆիլմ համաստեղությունների մասին:
Քայլ.2 Նոր համաստեղություններ ենք հորինում, գծագրում, չափում երկարությունը կամ որոշում պարագիծը:
Քայլ. 3Բնորոշում, նկարագրում ենք տվյալ համաստեղությունը, այդ համաստեղության տակ ծնված մարդուն, պարզում թե մեզ ծանոթ մարդկանցից ո՞ւմ է նման և այլն….
Օտար լեզուներ
Ինտերնետային ֆիլմերի, ուսումնական նյութերի զգալի մասը օտարալեզու է, ինչն էլ լավ առիթ է հանդիսանում թարգմանություններ կատարելու, ուսուցչի թարգմանությունները լսելու, նոր բառեր ու արտահայտություններ սովորելու, ինչպես նաև նյութը միայն պատկերի միջոցով ընկալելու, համար:
Զվարճալի հարցում` ձայնագրիչի կիրառմամբ
—Ո՞ր համաստեղության տակ եք ծնվել կամ ինչ համաստեղության տակ կուզեիք ծնված լինել:
—Իմ կարծիքով, որ համստեղության տակ է ծնվել այսինչ մարդը, ինչո՞ւ եմ այդպես կարծում:
—Իմ կարծիք ով այսինչ մարդը ծնվել է այսինչ համաստեղության տակ, որովհետև………
Արդյունքում` երեխաները կգործածեն ձայնագրիչը, կսովորեն հարցեր տալ, լսել ու ֆիքսել պատասխանները, կհետևեն խոսակցի ու իրենց խոսքին:
Նյութը պատրաստելու ընթացքում միասին կլսենք ձայնագրությունները, լեզվական , խոսակցական շտկումներ կկատարենք, հետևություններ կանենք, մեդիատեխնոլոգիայի դասին պարզագույն ծրագրերով մոնտաժային աշխատանք կիրականացնենք , արդյունքում էլ ուսուցողական ու զվարճալի ռադիոնյութ կստացվի:
Տնային առաջադրանքները ուղղված են ոչ միայնսովորողին այլ նաև ընտանիքի անդամներին: Նպատակը` աշխատանքի մեջ ծնողների ներգրավումն է: Աշխատանքները շարունակական են : Ստեղծագործական աշխատանքները կատարում ենք դասարանում, իսկ դիտարկումները, տեխնիկական, որոնողական աշխատանքների զգալի մասը կատարում են տանը` ծնողների օգնությամբ: Կատարած աշխատանքներն ուղարկվում են ուսուցչի էլ. փոստին: Հաջորդ օրը տնային աշխատանքի արդյունքերը ներկայացվում են ինտերակտիվ գրատախտակի օգնությամբ: Պատրաստի աշխատանքները հրապարակվում են դպրոցի ենթակայքում:
Առաջարկվում է ֆոտոխցիկի, բջջային հեռախոսի կամ ձեռքի տակ եղած այլ թվային գործիքի օգնությամբ նկարել լուսաբացը, մայրամուտը, հետևել արևի և լուսնի փոփոխոխություններին և ֆոտոշարքի միջոցով ներկայացնել` տեղադրելով ուսումնական կայքում կամ բլոգում:
Գնահատում— Նախագծի գնահատումն իրականացվում է բոլոր սովորողների ակտիվ ու ստեղծագործական աշխատանքի մեջ ներգրավվածությամբ: Յուրաքանչյուրը մասնակցելու , ընդհանուր նախագծի մեջ իր բաժին կարևոր աշխատանքը կունենա:
Լեզվագործունեության արդյունքում` կատարված բառային ու տեքստային առաջադրանքները, հորինած ստեղծագործությունները, ընթերցած ավանդապատումները կներկայացվեն ,,Տիեզերք,, էլեկտրոնային անհատական ամսագրերում, ինչպես նաև ստեղծված նկարազարդ աուդիոընթերցարանների, երաժշտական նկարաշարերի, ձայնագրությունների տեսքով:
Մաթեմատիկական գործունեության արդյունքում` իրական տվյալները առանձնացնելով ու հետաքրքրաշարժ, տրամաբանական պահանջներ առաջադրելով` դասարանական խնդրագիրք կկազմենք:
Օտար լեզուներ— Կստեղծենք եռալեզու բառարան :
Երաժշտական— բնագիտական – տեխնոլոգիական գործունեության արդյունքում` կունենանք խմբային ու անհատական դիտարկումները ներկայացնող, երաժշտական նկարաշարեր, որոնք կհանդիսանան նաև ունկնդրման նյութ մյուս սովորողների համար:
Ծանուցում՝ 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի նախագծերի փաթեթ | Դպրոց-պարտեզ, 2-2 դասարան Լուսինե Պետրոսյան
Ծանուցում՝ 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի նախագծերի փաթեթ | 3․1 դասարանի բլոգ
Ծանուցում՝ 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի նախագծերի փաթեթ | 3-1 դասարան և Սաթենիկ Սիմոնյան
Ծանուցում՝ 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի նախագծերի փաթեթ | Բարի գալուստ իմ մեդիամոլորակ
Ծանուցում՝ 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի նախագծերի փաթեթ | Կարինե Մամիկոնյան
Ծանուցում՝ 2015-2016 ուստարվա նախագծերի փաթեթ | 3-1 դասարան
Ծանուցում՝ 2015-2016 ուս․տարվա առաջին կիսամյակի նախագծերի փաթեթ | Հռիփսիմե Առաքելյանի բլոգ
Ծանուցում՝ 2015-2016 ուստարվա նախագծերի փաթեթ | Անուշ Աթայան
Ծանուցում՝ ,,Տիեզերք,, նախագիծ | Բարի գալուստ մեր մեդիատիրույթ
Ծանուցում՝ Հոկտեմբերի 9-ից հոկտեմբերի 13-ի աշխատանքային նախագիծ | 3-րդ դասարանի ուսումնական բլոգ, Դասվար՝ Կարինե Խառատյան