Իմ մոլորակը մեծ է և հեքիաթային: Այնտեղ ապրում են իմ սիրած հեքիաթների հերոսները: Իմ մոլորակը ունի երկու տնօրեն՝ ես և եղբայրս: Իմ մոլորակում կան շատ ընկերներ: Նրանք ունեն թևեր և հսկում են իմ մոլորակը: Մենք միասին հսկում ենք , որպեսզի այլմոլորակայինները չկարողանան մտնել մեր աշխարհ: Իմ մոլորակը գեղեցիկ ու մաքուր են պահում իմ հարազատները, իսկ ես նրանց օգնում եմ : Իմ մոլորակի բնությունը շատ գեղեցիկ է , կենդանիները բարի են , մարդիկ նրանց չեն վնասում: Իմ մոլորակում մեքենաներ չկան որպեսզի չաղտոտեն իմ մոլորակի մթնոլորտը: Իմ մոլորակը դրախտային է, նրա գեղեցիկ դարպասները միայն բարի մարդկանց համար են բաց:
Մաշինյան Սրբուհի
Իմ մոլորակը նման է սրտի: Իմ սիրտ մոլորակը շատ է սիրում եռանկյունիներին, որովհետև նրանք նման են թագի: Իմ մոլորակի վրա ապրում են անթիվ, անհամար թագեր: Այնտեղ կան նաև նոր ծնված թագեր , որ դեռ փոքր են: Իմ մոլորակը մի մեծ շրջանի մեջ է շրջապատված, որ ընկնող քարերը չվնասեն թագերին:
Անահիտ Հովհաննիսյան
Իմ մոլորակում ապրում է բնությունը, Սատուրն մոլորակը, Յուպիտեր մոլորակը, ես, լուսինը, արևը, ամպը, իմ ընտանիքը, աստղերը, մեր տունը և Աստված պապիկը: Իմ ընկերուհին Սատուրն մոլորակն է , որովհետև դա իմ ամենասիրած մոլորակն է: Նա նման է թիթիզ աղջկա ու ունի սիրուն շրջան : Մայրիկիս ընկերները արևն ու ամպն են, պապիկիս ու հայրիկիս ընկերները Աստված պապիկն ու Յուպիտեր մոլորակն են:
Մանե Բոյախչյան
Իմ մոլորակը շատ խաղաղ է, գունավոր , կապույտ, դեղին, կարմիր և այդպես շարունակ : Մի անգամ մի մարդ գնում է անտառ և մեկ էլ հայտնվում է տիեզերքում : Նա զարմանում է և նայում ներքև, տեսնում, որ մի մոլորակի վրա է կանգնած : Նա սկսում է մտածել այդ մոլորակի մասին, հետո վերադառնում է ու սկսում պատմել իր տեսած մոլորակի մասին: