«Խոհեր աշնան մասին»

???????????????????????????????

Զբոսնում եմ այգում ու մտածում,որքան շատ գույներ ունի աշունը: Ծառերը տկլորացել են, մի քանի օր առաջ տերևները զարդարում էին նրան:Երեխաները խաղում են դեղին տերևներով: Ես քայլում եմ ու զգուշանում,որ չտրորեմ տերևները: Մի տեսակ խղճում եմ: Աշունը ինձ ուրախացնում  և տխրեցնում է:

Մինասյան Էրիկ

Աշուն ջան, նախշուն ջան, դու գեղեցիկ ու զարդարված: Քո նախշուն, սիրուն տերևները օգնում են քեզ, որ դու թիթիզ ու գեղեցիկ եղանակ լինես:

Ոսկանյան Անուշիկ

Երբ ես փոքր էի, միշտ մտածում էի, թե ինչպես է լինում, որ տերևները աշնանն են թափվում և գույները փոխում: Ես իրականում չգիտեմ ամեն ինչ, բայց գիտեմ մի բան, որ աշունը շա՜տ գեղեցիկ է:

Թադևոսյան Լուսինե                                                                                                                               

Ես կարծում եմ՝ աշունը իր տերևներով է զարդարվում:

Ծառերը իր մազերն են, բնությունը իր օդն է

Արևը իր մայրն է, գիշերվա ամպը և առավոտվա  ամպը աշնան

ըկերներն են, իսկ տերևները՝ նրա ականջօղերը :             

Բոյախչյան Մանե

 

Աշունը շատ գեղեցիկ է:Աշնանը շատ հաճելի է: Երբ դու քայլում ես խշխշան տերևների միջով: Աշնանը զբոսնելիս նկատում ես գույնզգույն ծառերը և հիանում դրանցով: Աշնանը ամեն ինչ դառնում է ոսկեգույն : Եվ այդպես՝ աշունը շատ հաճելի եղանակ է:

Պապոյան Մանոն          

Աշունը շատ գեղեցիկ է և ընդարձակ: Ես շատ եմ սիրում աշունը, որովհետև ծնվել եմ աշնանը: Մեր բակում տերևները թափվել են, և երբ մենք տրորում ենք, դրանք խշխշում են մեր ոտքերի տակ: Աշնանը ծառերն ու տերևները ծերանում են : Եղանակը ցրտում է: Աշնանն այգիները ավելի են գեղեցկանում ու բոլոր մարդիկ հաճույքով են  զբոսնում:

Հովհաննիսյան Անահիտ                                                                                     

Ես  շատ  եմ  սիրում  աշունը, որովհետև  բոլոր  ծառերը

դեղնում  ու  կարմրում  են: Երբ  ես  դպրոցից  տուն  եմ

վերադառնում, քայլում  եմ  տերևների  միջով, և  լսում   եմ

չորացած  տերևների  խշխշոցը:

Ինձ  նաև  դուր  է  գալիս

քամու սուլոցը ,  տերևաթափը, անձրևոտ   եղանակը :

Իմ  քաղաքի  աշունը  աշխարհի  ամենագեղեցիկ

աշունն է:

Դոխոյան Սամվել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s