1. Մարդիկ, որոնք երբեք չեն սխալվում, երբեք չեն էլ փորձում ինչ-որ նոր բան անել: Սխալվելու վախը շատերին է կանգնեցնում կարևոր որոշումը ընդունելու պահին: Երբեմն այդ որոշումը կարող է փոխել մարդու ողջ կյանքը և դրանից պետք չէ վախենալ: Հաճախ մարդիկ, որոնք սկզբում անհաջողության են մատնվում, ավելի հեշտ են հասկանում, ինչպես հետագայում հասնել հաջողությունների, քան նրանք, որոնց մոտ հաջողությունը գալիս է միանգամից: Շարունակել կարդալ
Monthly Archives: Նոյեմբերի 2013
Կառուղոցական խնդիրներ
Կոմբինատորիկական խնդիրներ
,,Այրին ու ծիծեռնակը,,- խմբային աշխատանք
«Հայկական հեքիաթ »
Առաջին հատված
Ժամանակով մի այրի կին է լինում, որը շատ երեխաներ է ունենում: Նա դժվարությամբ էր պահում ու կերակրում նրանց: Մի անգամ այրին նստած էր խրճիթի շեմքին և երեխաների շորերն էր կարկատում:
Հանկարծ ծիծեռնակի բնից մի ձագ է ընկնում ուղիղ ոտքերի մոտ: Այրին վերցնում է ու տեսնում, որ ձագի ոտքը կոտրված է: Բարի կինը խղճում է նրան, փաթաթում է ջարդված ոտքն ու նորից դնում բնի մեջ: Աշնանը, երբ թռչունները չվում են տաք երկրներ, ծիծեռնակի բույնն ամայանում է: Գալիս է գարունը, և ծիծեռնակները վերադառնում են: Մի օր, երբ այրին նստած է լինում խրճիթի շեմքին, հանկարծ նրա մոտ իջնում է մի ծիծեռնակ: Նա այրու ծնկին մի դդումի սերմ է դնում, քնքուշ ծլվլում և հեռանում է: Շարունակել կարդալ
Առարկայական ծրագրեր
«Աշունոտ սեբաստացիները»
«Սեբաստացիկն ու սեբաստացիները»
«Շնորհավոր տոնդ, կրթահամալիր»

This gallery contains 15 photos.
Սեբաստացիների կանոնադրությունը
Մենք` Դպրոց-պարտեզի 3-2 դասարանի մի խումբ սեբաստացիներս, կարծում ենք, որ իսկական սեբաստացին պետք է հետևի նշված կանոններին:
Ահա և մեր մշակած կանոնադրոթյունը.
- Սեբաստացին պետք է լինի ուրախ և բարի
- Սեբաստացին պետք է լինի կարգապահ, մաքրասեր, շատ կարդա և լավ սովորի
- Պետք է հարգի մարդկանց ու ամեն օր ժպտա իր դպրոցին
- Պետք է անհատական նեթբուք ունենա և ուսումնական նյութեր պատրաստի
- Պետք է շնորհակալ լինի իր դպրոցից
- Խելացի, խելոք և կիրթ պետք է լինի
- Պետք է դպրոցը և իր շրջապատը մաքուր պահի
- Սեբաստացին պետք է հպարտ լինի
- Պետք է լինի ուրախ, բարի, չարաճճի և գոնե` մի քիչ չաչանակ
- Անպայման պետք է ընկերասեր լինի և ունենա շատ դպրոցներ
- Ակտիվ, համեստ, լսող ու բարի պիտի լինի
- Առավոտյան տողանին մասնակցող ու դասից չուշացող