Մեր ուրախ, ֆրանսիական Ամանորը

Ամանորյա ծեսի նախագիծ

 Թեման`

,, Ինչպես են ֆրանսիացիները դիմավորում Սուրբ Ծնունդն ու Ամանորը,,pixiz_50e7e80052075

Նախագծի իրականացման տևողությունը` 4 շաբաթ է:

Նպատակը` Դասարանական, ծնողական հավաքանու համախմբում, ամանորյա ծեսի նախապատրաստում:

Խնդիրները`

  •       Ծանոթացում Սուրբ Ծնունդ և Ամանոր ծեսերի խորհրդին, ծիսական տոնացույցին, ավանդույթներին
  •       Խմբային աշխատանքի հմտությունների զարգացում
  •       Կիսամյակի ընթացքում ձեռք բերած հմտությունների ամփոփում, հաշվետվություն

Նախագծային աշխատանքները կատարելու ենք խմբերով: Խմբերում սովորողները կընդգրկվեն ըստ նախասիրությունների: Բացի խմբային, պարտադիր աշխատանքից, սովորողները կարող են հանդես գալ նաև անհատական, ընտանեկան նախագծերով: Դասարանական նախագծի իրականացման ընթացքում բոլոր սովորողների մասնակցությունը պարտադիր է: Կատարվող խմբային, դասարանական և անհատական աշխատանքները կներկայացվեն որպես կիսամյակի ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների կիրառության գործնական օրինակներ:

Ընտանեկան, անհատական նախագծերի թեմաները

  •       Ամանորը կամ Սուրբ Ծննդյան տոնն իմ ընտանիքում
  •       Ամանորյա սեղանի ձևավորում
  •       Ամանորյա խորհուրդներ
  •       Ամանորյա հումորներ
  •       Ամանորն առանց ……….. չի լինի
  •       Տոնական Փարիզ, տոնական Երևան համեմատություններ
  • Այլ…..

 Լեզվագետիկների մոլորակ

Մայրենի լեզու – մեդիատեխնոլոգիա – հայտարարում ենք ֆրանսիական ստեղծագործությունների ընթերցանության օրեր

  •       Ընթերցում ենք ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ, առակներ

Արդյունքում` ձայնագրում , ձևավորում ու ստեղծում ենք հեքիաթների մեդիափաթեթ, հունվարյան ստուգատեսին ներկայացնելու համար:

Օտար լեզու- մայրենի լեզու- տեխնոլոգիա-մեդիատեխնոլոգիա

Սովորում ենք ֆրանսերեն

  •       Ֆրանսերեն լեզվով սովորում ենք ամանորյա ողջույնի խոսքեր, բարեմաղթանքներ:

Արդյունքում` պատրաստում ենք ամանորյա ուրախ, երաժշտական բացիկներ, միմյանց նվիրելու համար:

Մաթեմատիկոս-աստղագետների մոլորակ

  •   Ինչու ենք Ամանորը նշում դեկտեմբերի 31-ին:
  •       Ինչ է տարին:
  •       Տարիները խորհրդանշող տասներկու աստղակերպերը:
  •       Ինչպես են ֆրանսիացիները դիմավորում ձիու տարին:

Արդյունքում` ստեղծում են ֆիլմ, պրեզենտացիա ներկայացված թեմաներով:

Աշխարհագրագետ- բնագետիկների մոլորակ

  •  Երբ և ինչպես են Ֆրանսիացիները դիմավորում Սուրբ Ծնունդն ու Ամանորը:
  •       Ինչով է տարբերվում մեր Ամանորը ֆրանսիական Ամանորից

Երաժիշտ-պարուսույցների մոլորակ- Սովորում և սովորեցնում ենք ֆրանսիական ազգային պարեր և ամանորյա երգեր:

  •       Ֆրանսիական տոնական երգերի ու պարերի ուսուցում
  •       Տոնական կարաոկեի ստեղծում

Արդյունքում` Ամանորյա ծիսական պարի բեմադրում

Տեխնոլոգ- ձևավորողների մոլորակ

  •    Ձևավորում ենք տոնական հանդերձներ / գլխարկներ, փողկապներ, Պեր Նոելներ /
  •       Տոնական, ծիսական  ատրիբուտներ

Արդյունքում` ցուցահանդես- վաճառքի, նորաձևության ցուցադրության կազմակերպում, Պեր Վոելների շքերթ:

Խոհարարների մոլորակ

  •  Սուրբ ծննդյան և ամանորյա ֆրանսիական ուտեստների բաղադրատոմսեր
  •       Տոնական ուտեստների պատրաստում:

Արդյունքում` տոնական ցուցահանդես-հյուրասիրության կազմակերպում:

Դասարանական, ծնողական համագործակցության արդյունքում`

Նվեր-տոնածառի նախագծում, պատրաստում:

Ամանորյա ուրախ դիմակահանդեսի նախապատրաստում, ֆրանսիական հայտնի հերոսների, ճանաչված մարդկանց կերպարներով ու դիմակներով:

Նախագծի ընթացքը, կլուսաբանեն, կներկայացնեն օրվա լրագրողները: Նյութերը կներկայացվեն Դպոց-պարտեզի ենթակայքում, դասարանական բլոգում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s