Ամանորյա իրարանցումը Փարիզում

13669842861_big

Ծննդյան շուկաներ

Փարիզի ամենահաճելի վայրերից մեկը Ամանորի տոնակատարությունների ժամանակ դա Ելիսեյան դաշտերն են: Ոչ մեծ փայտյա տնակներում մարդկանց առաջարկում են ամենատարբեր եւ գեղեցիկ զարդարանքներ, խաղալիքներ եղեւնիների համար:  Հյուրասիրում են համեղ բլիթներ եւ տարբեր տեսակի քաղցրավենիքներ: Այդտեղ կգտնեք նաեւ տարբեր ազգերի զարդանաշխերով խաղալիքներ եւ ազգային կերակրատեսակներ:

Ամանորյա տոնածառ եւ Սուրբ ծնունդ

Փարիզում, ինչպես եւ աշխարհի շատ երկրներում, ամենագլխավոր խորհրդանիշն, իհարկե,  Ամանորի տոնածառն է՝ գեղեցիկ զարդարանքներով: Փարիզի գլխավոր այս խորհրդանիշը՝ տոնածառը, գեղեցկացնում է Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակը: Բացի այդ, Աստվածամոր տաճարը գլխավոր եկեղեցին է Փարիզում եւ յուրաքանչյուր ոք ձգտում է ներկա գտնվել Սուրբ ծննդյանը նվիրված պատարագին: Պատարագից հետո վառվում են գեղեցիկ լուսավորումներ եւ եկեղեցու հենց առջեւ ցուցադրվում են Փոքրիկ Քրիստոսի ծնունդին նվիրված գեղեցիկ տեսարաններ:

Դիսնեյլենդ – փոքրիկների աշխարհ

Որոշ զբոսաշրջիկներ գերադասում են  ամանորյա գիշերը անցկացնել դիսնեյլենդում: Այդ հրաշք  Այգին լի է լինում հետաքրքիր ծրագրերով, հրաշք հրավառություններով եւ ուրախ մուլտհերոսներով: Այդտեղ անցկացրած տոնական գիշերը կհիշվի ողջ տարվա ընթացքում, եւ նույնիսկ ողջ կյանքի ընթացքում:

Реклама

Գիտ ե՞ք որ…

France love-8961. Ֆրանսիացիները ֆրանսիական համբույրը անվանում են անգլիական համբույր:

2. Սովորաբար եվրոպացիների մեծ մասի համար, մասնավորապես` ֆրանսիացիների, «OK» ժեստը համարվում է վիրավորանք և նվաստացում, այսինքն՝ մարդը ոչնչություն է` զրո:

3. Երեք շուշանները, որոնք պատկերված են Ֆրանսիայի զինանշանին, խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն:

4. Երեք հարյուր ճանաչված մշակութային գործիչներ բողոքի նամակ են գրել ընդդեմ Էյֆելյան աշտարակի` նշելով, որ այն աղավաղում է Փարիզի տեսքը: Նամակը ստորագրողների թվում են եղել Գի դը Մոպասանը, Շառլ Գունոն, Ալեքսանդր Դյումա-որդին, ճարտարապետ Շառլ Գարնիեն: Читать далее