Ֆրանսիայի եռագույն խորհրդանիշը

03.09.13-236ֆրանսիա-դրոշ

Ֆրանսիա անվանումը ծագում է լատիներեն «francia» բառից, որը թարգմանաբար նշանակում է «ֆրանկների երկիր»: Ֆրանսիայի թագավորական դրոշը սպիտակ ֆոնի վրա պատկերված երեք ոսկեգույն շուշաններն են: Հորիզոնական կապույտ, սպիտակ և կարմիր գծերից կազմված ֆրանսիական եռագունը փոխանցում է հեղափոխության և առավել ուշ տեղի ունեցած հեղափոխական շարժումների երեք հիմնական գաղափարները՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն: Читать далее

Реклама

«Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ»

« Էշն ու եզը»

avanakn  u  ezy - CopyԺամանակով մի ջրաղացպան է լինում: Էս ջրաղացպանը որոշում է մի էշ առնել, որ ամեն շաբաթ էշին նստած գնա քաղաքի շուկան: Որոշում է ու առնում: Էշն իր համար հանգիստ ապրում էր: Շաբաթվա մեջ միայն մի օր էր աշխատում՝ շաբաթ օրը: Հենց որ շաբաթը գալիս էր՝ էշը ջրաղացպանին ու նրա աղջկան տանում էր քաղաք, իսկ իրիկունը, նրանց շալակած, նորից վերադառնում էր գյուղ: Դա շատ հեշտ ու հանգիստ կյանք էր: Ախոռում էշը մի ընկեր ուներ՝ մի նիհար, խեղճուկրակ եզ: Էս խեղճ անասունի կյանքն էլ մի կյանք չէր, դեռ ավելի դժվար էր: Ամեն օր, լույսը չբացված, եզը գյուղից դուրս էր գալիս, գնում ջրաղացպանի արտերը վարում, մութն ընկնելուն պես, հոգնած-ջարդված իրեն մի կերպ ախոռ էր գցում, վեր ընկնում: Ու եզն անընդհատ սրտնեղում էր աշխարհքի բանից, անարդարությունից, աշխատանքի անհավասար բաժանումից: Մի օր էլ նա էշին ասում է. Читать далее