Բեռնարդ Շոու

images

Ազատությունը պատասխանատվություն է. ահա թե ինչու են բոլորը դրանից վախենում:

Եթե մի օր երջանկության հետևից վազելիս գտնեք այն, իր ակնոցը փնտրող պառավի նման կբացահայտեք, որ այն ողջ կյանքի ընթացքում ձեր քթի տակ է եղել:

Կենդանի անհաջողությունն ավելի լավ է, քան թե անկենդան գլուխգործոցը:

Միակ դասը, որ կարելի է քաղել պատմությունից այն է, որ մարդիկ պատմությունից դասեր չեն քաղում:

Աշխարհը բաղկացած է պարապ մարդկանցից, ովքեր ցանկանում են շատ փող ունենալ՝ չաշխատելով, և հիմարներից, ովքեր պատրաստ են օրնիբուն աշխատել՝ չհարստանալով:

Ես դեռ ոչ մի անգամ գնացքից չեմ ուշացել, և ոչ մի անգամ չեմ հասել ավելի շուտ, քան դրա մեկնումից մեկ րոպե առաջ:

Մարդիկ միշտ մեղքը բարդում են հանգամանքների վրա: Ես չեմ հավատում հանգամանքների ուժին: Այս աշխարհում հաջողության է հասնում միայն նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, իսկ եթե չի գտնում, ինքն է դրանք ստեղծում:

Ալկոհոլը դա անեստեզիա է, որը թույլ է տալիս հեշտությամբ անցնել վիրահատությունը, որի անունն է կյանք:

Մարդիկ, ովքեր չունեն կյանքի իրականության օբյեկտիվ ընկալում, այն անվանում են ցինիզմ:

Գողը նա չէ, ով գողանում է, այլ նա է ով բռնվում է:

Նա ով կարողանում է՝ անում է, իսկ ով չի կարողանում՝ սովորեցնում է ուրիշներին:

Աշխատեք ստանալ այն՝ ինչ սիրում եք, այլապես ստիպված եք լինելու սիրել այն՝ ինչ ստացել եք:

Ծերանալը տաղտկալի է, սակայն դա երկար ապրելու միակ միջոցն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s