Ինչպես էին նշում Ամանորը մեր նախնիները

Ամանորն ունի հետևյալ անվանումները`

Նոր տարի

Տարեմուտ

Տարին գլուխ

Կաղանդ

Կաղինդ

Կալանտար

 

Նախապատտրաստում- Կարևորվում էր բնակարանի մաքրությունը : Դուրս էին նետվում անպետք իրերը , նորոգվում քանդված մասերը: Լվացվում էր ողջ ամանեղենն ու սպիտակեղենը: Ընտանիքի ողջ անդամները լողանում էին, հագնում տոնական հագուստներ, հաշտեցնում էին բոլոր գժտվածներին: Ընտանիքի անդամների թվով մոմեր էին վառում:

Ուտեստներ- Աշնանից սկսած այս տոնի համար թարմ ու չորացրած մրգեր էին պահում, ընկուզերշիկներ, պաստեղներ ին պատրաստում: Քանի որ Ամանորը համընկնում էր ծննդյան տոնի շաբաթվա հետ, ամանորյա ուտելիքները բաղկացած էին  լինում պասին թուլյատրվող ուտելեղեններից, այսինքն` միայն բուսական սննդից: Ուտելիքների հիմնական մասը կազմում էին չոր և թարմ մրգերը, ընդեղենները: Բոլոր ուտեստների քանակը պտտվում էր յոթ թվի շուրջը:

Ամանորյա ուտեստներն օժտված էին մոգական ուժով : Դրանք ուներին

Հմայող , հաջողություն ապահովող

Չարը խափանող նշանակություն և օգտագործվում էին նաև գուշակությունների համար:

Գուշակություններ անելու  նպատակով թխվում էին նաև մարդակերպ հացեր ու կեդանակերպ թխվածքներ , ընտանիքի անդամների թվի համեմատ: Մարդակերպ խմորեղենները կոչվում էին Ասիլ – Բասիլ, կամ Վասիլ: Թխվելու ընթացքում դրանց ուռչելը կամ սմքելը դրական կամ բացասական գուշակություն էր տրված տարվա համար: Նոր տարվա տոնական խնջույքը սկսվում էր դեկտեմբերի 31- ի ընթրիքով: այդ ընթրիքին ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր:

 

Սովորույթները Կեսգիշերին, երբ հնչում էին կեղեցու զանգերը, գյուղացիները բացում էին դուռը, որպեսզի չարը, անհաջողություները հեռանային և բարիքը ներս գար: Այնուհետև տան ավագը բարձրացնում էր առաջին բաժակը և օրհնում սեղանը, շնորհավորելով տանեցիներին: Այնուհետև բոլորին առաջարկում էր ուտել անուշեղեններ և մեղր , որպեսզի եկող տարին էլ անուշ լինի:

Ամանորին մարդիկ խուսափում էին պարտք տալուց կամ վերցնելուց:

Առավոտյան տան դուռն էլ առաջինը բացում էր տան մեշը, որպեսզի շատ տարիներ տանից անպակաս լիներ:

Վաղ առավոտյան տան մեծը մատուցարանի վրա նաց, գինի, մեղր և չորս խնձոր էր դնում, որոնց վրա չորս մեղրամոմ էր վառում: չորսը խորհրդանշում էր տան անկյունների քանակը: Սկուտեղը ձեռքին պտտվում էր տան անկյուններում և հրամցնում ընտանիքի բոլոր անդամներին ճաշակելու:

 

Տարեմուտի կարևոր ավանդույթներից էին նաև ջրի և կրակի նորոգումը` նորացումը:

Ուղիղ կեսգիշեին ,երբ հին տարին իր տեղը զիջում էր Նոր տարուն, ջուրը հատուկ զորություն էր ձեռք բերում: Կարծում էին թե այն մի պահ ոսկի է դառնում:

Տարեց կանայք շնորհավորում էին ջրին: Նրա մեջ հատիկներ , խմորեղենի կտորներ էին գցում: Կեսգիշերին յոթ անգամ աղբյուրից ջուր էին բերում: Տան բոլոր անոթները լցնում էին նորոգված ջրով:

Կրակ օջախը համարվում էր տանսրբազան վայրը: Նոր տաչրվա գիշերը կրակն անմար էին պահում և հենց կեսգիշերին այն նորոգում էին կրակի մեջ մի մեծ կոճղ գցելով: Տան անդամները ներս մտնելուն պես կրակի մեջ փայտ էին գցում: Այրված մոխիրն էլ խառնում էին հողին, որ պտղաբեր լինի:

1 комментарий в “Ինչպես էին նշում Ամանորը մեր նախնիները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s