«Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ»

« Էշն ու եզը»

avanakn  u  ezy - CopyԺամանակով մի ջրաղացպան է լինում: Էս ջրաղացպանը որոշում է մի էշ առնել, որ ամեն շաբաթ էշին նստած գնա քաղաքի շուկան: Որոշում է ու առնում: Էշն իր համար հանգիստ ապրում էր: Շաբաթվա մեջ միայն մի օր էր աշխատում՝ շաբաթ օրը: Հենց որ շաբաթը գալիս էր՝ էշը ջրաղացպանին ու նրա աղջկան տանում էր քաղաք, իսկ իրիկունը, նրանց շալակած, նորից վերադառնում էր գյուղ: Դա շատ հեշտ ու հանգիստ կյանք էր: Ախոռում էշը մի ընկեր ուներ՝ մի նիհար, խեղճուկրակ եզ: Էս խեղճ անասունի կյանքն էլ մի կյանք չէր, դեռ ավելի դժվար էր: Ամեն օր, լույսը չբացված, եզը գյուղից դուրս էր գալիս, գնում ջրաղացպանի արտերը վարում, մութն ընկնելուն պես, հոգնած-ջարդված իրեն մի կերպ ախոռ էր գցում, վեր ընկնում: Ու եզն անընդհատ սրտնեղում էր աշխարհքի բանից, անարդարությունից, աշխատանքի անհավասար բաժանումից: Մի օր էլ նա էշին ասում է. Читать далее

«Հայր Բոնամիի հեքիաթը»

Bojnicky-zamok

Հայր Բոնամին գիտեր չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր:Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էրպատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել:

Հեքիաթըորսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողըծիծաղից թուլանում էր: Читать далее

Ամանորյա իրարանցումը Փարիզում

13669842861_big

Ծննդյան շուկաներ

Փարիզի ամենահաճելի վայրերից մեկը Ամանորի տոնակատարությունների ժամանակ դա Ելիսեյան դաշտերն են: Ոչ մեծ փայտյա տնակներում մարդկանց առաջարկում են ամենատարբեր եւ գեղեցիկ զարդարանքներ, խաղալիքներ եղեւնիների համար:  Հյուրասիրում են համեղ բլիթներ եւ տարբեր տեսակի քաղցրավենիքներ: Այդտեղ կգտնեք նաեւ տարբեր ազգերի զարդանաշխերով խաղալիքներ եւ ազգային կերակրատեսակներ:

Ամանորյա տոնածառ եւ Սուրբ ծնունդ

Փարիզում, ինչպես եւ աշխարհի շատ երկրներում, ամենագլխավոր խորհրդանիշն, իհարկե,  Ամանորի տոնածառն է՝ գեղեցիկ զարդարանքներով: Փարիզի գլխավոր այս խորհրդանիշը՝ տոնածառը, գեղեցկացնում է Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակը: Բացի այդ, Աստվածամոր տաճարը գլխավոր եկեղեցին է Փարիզում եւ յուրաքանչյուր ոք ձգտում է ներկա գտնվել Սուրբ ծննդյանը նվիրված պատարագին: Պատարագից հետո վառվում են գեղեցիկ լուսավորումներ եւ եկեղեցու հենց առջեւ ցուցադրվում են Փոքրիկ Քրիստոսի ծնունդին նվիրված գեղեցիկ տեսարաններ:

Դիսնեյլենդ – փոքրիկների աշխարհ

Որոշ զբոսաշրջիկներ գերադասում են  ամանորյա գիշերը անցկացնել դիսնեյլենդում: Այդ հրաշք  Այգին լի է լինում հետաքրքիր ծրագրերով, հրաշք հրավառություններով եւ ուրախ մուլտհերոսներով: Այդտեղ անցկացրած տոնական գիշերը կհիշվի ողջ տարվա ընթացքում, եւ նույնիսկ ողջ կյանքի ընթացքում:

Գիտ ե՞ք որ…

France love-8961. Ֆրանսիացիները ֆրանսիական համբույրը անվանում են անգլիական համբույր:

2. Սովորաբար եվրոպացիների մեծ մասի համար, մասնավորապես` ֆրանսիացիների, «OK» ժեստը համարվում է վիրավորանք և նվաստացում, այսինքն՝ մարդը ոչնչություն է` զրո:

3. Երեք շուշանները, որոնք պատկերված են Ֆրանսիայի զինանշանին, խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն:

4. Երեք հարյուր ճանաչված մշակութային գործիչներ բողոքի նամակ են գրել ընդդեմ Էյֆելյան աշտարակի` նշելով, որ այն աղավաղում է Փարիզի տեսքը: Նամակը ստորագրողների թվում են եղել Գի դը Մոպասանը, Շառլ Գունոն, Ալեքսանդր Դյումա-որդին, ճարտարապետ Շառլ Գարնիեն: Читать далее

Մեր ուրախ, ֆրանսիական Ամանորը

Ամանորյա ծեսի նախագիծ

 Թեման`

,, Ինչպես են ֆրանսիացիները դիմավորում Սուրբ Ծնունդն ու Ամանորը,,pixiz_50e7e80052075

Նախագծի իրականացման տևողությունը` 4 շաբաթ է:

Նպատակը` Դասարանական, ծնողական հավաքանու համախմբում, ամանորյա ծեսի նախապատրաստում:

Խնդիրները`

  •       Ծանոթացում Սուրբ Ծնունդ և Ամանոր ծեսերի խորհրդին, ծիսական տոնացույցին, ավանդույթներին
  •       Խմբային աշխատանքի հմտությունների զարգացում
  •       Կիսամյակի ընթացքում ձեռք բերած հմտությունների ամփոփում, հաշվետվություն Читать далее