Մտորումներ Ամանորի մասին

162.jpg

Ինչի՞ համար է Ամանորը

Ամանորը ուրախանալու օր է: Ամանորը ընտանեկան օր է մեր տանը:

Մովսիսյան Դանիել

Ամանորը նրա համար է, որ մարդկանց   երազանքները կատարվեն:

Շահբազյան Մանուկ

Իմ կարծիքով Ամանորը ուրախանալու, նվերներ ստանալու համար է:

Գալստյան Միասնիկ

Ամանորը նրա համար է, որ մարդիկ կարողանան մի տարով մեծանալ, իսկ եթե չլինի Ամանորը մարդիկ փոքր կմնան:

Կարմիրշալյան Վահե

Ինչ կլիներ եթե Նոր տարին գար հին տարին չգնար:

 

Ամանորը ուրախության և երջանկության տոն է : Այդ օրը  բոլոր բարեկամները  հյուր են գնում իրենց բարեկամների տուն : Համ էլ այդ օրը Ձմեռ պապը գալիս է Լապլանդիայից:

Մելքոնյան Նարե

Ամանորը հանգստանալու համար է:

Բոյախչյան Մանե

Ուրախանալու ու Ձմեռ պապից նվերներ ստանալու  համար  է:

Մինասյան Էրիկ

Ամանորը նրա համար է, որ Ձմեռ պապիկը գա ու բոլորին նվերներ բաժանի:

Մկրտչյան Հակոբ

Ամանորը Նոր տարվա մուտքը նշելու համար է:

Պապոյան Մանոն

Ամանորը տոնածառը զարդարելու համար է:

Հարությունյան Դավիթ

Ամանորը ձնագնդի խաղալու համար է:

Դոխոլյան Սամվել

Ամանորը նրա համար է, որ մենք ուրախ-ուրախ ձնագնդի խաղանք:

Ստեփանյան Ջուլիա

Ամանորը նրա համար է, որ մաքրի չարը ու իր հետ բերի բարություն և խաղաղություն:

Մաշինյան Սրբուհի

Ամանորը տունը զարդարելու համար է:

Ավետիսյան Վահե

Նոր տարին նրա համար է, որ հին տարվա չարությունն ու վատությունները իր հետ տանի ու բերի իր հետ Նոր տարի:

Ոսկանյան Անուշ

Ի՞նչ կլիներ, եթե Նոր տարին գար, հինը չգնար:

Նրանք կընկերանային: Հետո նոր տարին այնպիսի նոր բաներ կաներ, որ հին տարին ավելի կհնանար ու կգնար:

Դանիել

Ձմեռ պապը անընդհատ նույն նվերները  կբերեր:

Մանուկ

Իմ կարծիքով, Ձմեռ պապիկը կկախարդեր , հին տարին կսառչեր և Նոր տարին կգար:

Միասնիկ

Այդպես կլիներ խառը մի բան:

Մինասյան Էրիկ

Ամեն տարի նույն Ձմեռ պապին կգար:

Հակոբ

Եթե հին տարին չգնար, Ձմեռ պապին էլ  հին սահնակով իր սառցե տունը կվերադառնար :

Ջուլիա

Նրանք իրար հետ մեծ պատերազմ կսկսեին ու երկուսն էլ կպարտվեին:

Սրբուհի

Մեծ կռիվ կստացվեր ու ես հաճույքով կդիտեի այդ կռիվը; Երբեք տարիների կռիվը չեմ տեսել:

Մանոն

Նրանք իրար հետ կվիճեին , կկռվեին, և այդ ժամանակ Ձմեռ պապիկը կգար, հին տարուն կքշեր և Նոր տարին կմնար:

Միասնիկ

Ես ինձ շատ լավ կզգայի, որովհետև անցած տարի ես շատ լավ նոր տարի անցկացրեցի:

Նարե

Եթե Նոր տարին գար, հինը չգնար, հին տարին չէր տանի վատ բաները ու չէին սկսվի լավ ու գեղեցիկ օրերը:

Անուշիկ

Ինչպես տոնեցի Ամանորը

Ես Ամանորը նշել եմ մեր տանը, շատ ուրախ: Եկավ Ձմեռ պապիկը և իմ նվերը դրեց իմ բարձի տակ , հետո եկան հյուրեր և նրանց հետ լավ ժամանակ անցկացրինք:

Մենք Ամանորը շատ լավ անցկացրինք, որովհետև ձմեռ պապը ինձ լիքը նվերներ բերեց:

Գալստյան Միասնիկ

Մենք Ամանորը անցկացրեցինք շատ-շատ ուրախ: Ես սիրում եմ, որ հյուրեր են գալիս, ես նրանց հետ խաղում եմ:

Կարմիրշալյան Վահե

Ես իմ Ամանորը անցկացրի մեր տանը: Ես շատ ուրախ եմ, որ մեր տանն եմ անցկացրել մեր Նոր տարին: Որովհետև ես կարծում եմ, որ մարդ պետք է իր տանը անցկացնի Նոր տարին : Լավ էլ չերկարացնեմ: Հենց խփեց ժամը  տասներկուսը, մենք չխկացրեցինք բաժակները և  Ձմեռ պապը բերեց նվերները: Ձմեռ պապիկը ինձ բերել է կոնֆետներ և շորիկներ:

Լուսինե Թադևոսյան

Իմ Ամանորը ես անցկացրի իմ տատիկի տանը: Իրական Ձմեռ պապիկի նվերները մենք տվեցինք պատվիրած Ձմեռ պապին: Նա մեզ տվեց մեր նվերները: Ես Ձմեռ պապիկից ուզել էի սիրուն շորիկ, պանդայի կախազարդ, լի-լի մազակալներ և երկու հատ ականջօղեր:

Մելքոնյան Նարե

Ես Ամանորը շատ  լավ անցկացրի Ձմեռ պապը ինձ Samsung հեռախոս բերեց:

Ես Ամանորը անցկացրի շատ լավ և ուրախացա:

Մինասյան Էրիկ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s