Փոքրիկ Արտաշեսը

                           Ուշադիր կարդա՛ և ինքդ վերնագրի’ր:                                                         Հ. Թումանյան    

                     

Փոքրիկ Արտաշեսը շվշվացնելով գնում էր ձորով: Հանկարծ լսեց, որ մի ուրիշն էլ է շվացնում. Հենց իմացավ ընկերն է, կանգնեց, ձայն տվավ.

-Վահա’ն, դո՞ւ ես:

-Ե՜ս…

-Ադա՜, մեր հորրթն ո՞ւր գնաց, տեսա՞ր:

-Սա՜ր…

-Հանա՞ք ես անում, ինչ է:

-Չէ՜…

-Վա՜յ, էդ հո գելը կուտի:

-Ուտի՜…

Արտաշեսը լալով վազեց տուն, տեսավ` հո՛րթն էլ է տանը, Վահա՛նն էլ:

Փորձի’ր շարունակել  երկխոսությունը: Չմոռանա’ս ճիշտ կետադրել:

Առաջադրանքներ

1.Ո՞ւմ կամ ինչի՞ էր հանդիպել փոքրիկ Արտաշեսը:

2. Ըստ այս պատմության, որտեղի՞ց էին հայտնվում ձայները:

3.   Քո կարծիքով որտե՞ղ են ապրում արձագանքները և ինչի՞ համար են դրանք:

4. Թումանյանական ո՞ր հեքիաթին է նման այս պատումը: Նշի՛ր։

5.Վենի դիագրամի միջոցով նշի’ր բոլոր ընդհանրություններն ու տարբերությունները: Ներկայացրո’ւ և համեմատի’ր ընկերներիդ աշխատանքների հետ: 

6.Այժմ ինքդ փորձի՛ր նման մի պատմություն հորինել:

7.Գրեցի՞ր, շա’տ ապրես: Հիմա պատմությունդ կարդա՛  ընկերներիդ համար, իսկ նրանք թող փորձեն վերնագրել այն: 

8. Գրածդ պատմությունը բեմադրելով՝ ռադիթատրոն պատրաստի’ր: 

Կարդա’ նաև Ռոդարիական այս հեքիաթը և հեքիաթի շուրջ ինքդ փորձիր հարցադրումներ կազմել:

Արձագանքի մասին  հանելուկներ հորինի’ր և նկարի’ր քո պատկերացրած Արձագանքին:

One comment on “Փոքրիկ Արտաշեսը

  1. Միամիտ տղան
    Կար չկար մի արձագանք կար, նա սիրում էր ամեն մեկի ետևից կրկնել: Մի անգամ մի տղա գալիս է և ասում.
    -Հե՜յ արձագանք, միայն դու չես կրկնում ուրիշների ասածները
    -Հե՜յ արձագանք, միայն դու չես կրկնում ուրիշների ասածները,- կրկնում է արձագանքը.
    -Բավական է կրկնես իմ բառերը.
    -Բավական է կրկնես իմ բառերը,- ասում է արձագանքը.
    Բայց արի ու տես,որ այդ տղայի մայրն էր արձագանքին օգնում. ասելով մյուս կեսը, որը չէր կարող ասել արձագանքը: Մինչև հիմա էլ տղան կռվոմ է իր սեփական մոր հետ և ամեն րոպե ասում.
    — մի կրկնի իմ խոսքերը.
    Մայրը ծիծաղում է տղայի վրա, իսկ տղան հիմարի պես կռվում է և հավատում:
    Ջուլյա Ստեփանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s