«Համակարգիչը և հիվանդությունները»

Erkusov.com-ը գրում է. մեր առօրյան հաճախ դժվար է պատկերացնել առանց համակարգչի, իսկ ժամերով համակարգչի դիմաց նստելը չի կարող անհետևանք մնալ ձեր օրգանիզմի համար։

 Նման ապրելակերպի ոչ այնքան հաճելի հետևանքներն են համակարգչային սինդրոմը, մկանների ու հոդերի ադինամիան, որոնք կարող են հանգեցնել այնպիսի տհաճ հետևանքների, ինչպիսիք են՝ օստիոխանդրոզ, մկանների ատրոֆացում և անգամ թունելային սինդրոմ, տեսողության վատացում և այլն։ Այս հիվանդությունները հիմնականում առաջանում են մկանների ու հոդերի վրա գործադրվող անընդհատ լարվածության հետևանքում։ Читать далее

Реклама

«Մարդու իրական տարիքը չի համապատասխանում կենսաբանականին»

Վաղուց հայտնի է, որ ժամանակագրական տարիքը չի համապատասխանում կենսաբանական տարիքին: Դուք կարող եք լինել 30 տարեկան, բայց զգալ Ձեզ 50 և հակառակը՝ 40-ն անց լինեք՝ 20 տարեկանի էներգիայով:

Այսպիսով, փորձենք պարզել Ձեր բիոլոգիական տարիքը: Читать далее

«Հիշողության զարգացման գաղտնիքները»

Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ: Իհարկե, մեր շրջապատում  կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ տեղեկություն ու վերարտադրել այն  շատ արագ:

Բացառիկ դեպքերում այդ հիշողությունը բնության շնորհ է, իսկ  մեծ մասամբ` նպատակաուղղված մարզումների արդյունք: Լավ հիշողություն ունեցող մարդն ունի մի շարք առավելություններ, քանի որ դրա շնորհիվ լավ է սովորում, ինչ-որ նոր բան սովորելով` կարողանում է խորացնել գիտելիքները, արդյունավետ աշխատել ու տիրապետել հսկայածավալ տեղեկության: Կարողանում է օպերատիվ կերպով կիրառել դրանք ըստ հայեցողության: Հիշողության զարգացման համար պետք է հետևել պարզագույն օրենքների, ինչն այնքան էլ բարդ չէ: Читать далее

«Ինչպես ամրապնդել հիշողությունը»

Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ  կազմված է  մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը:

 43-45 տարեկան և դրանից բարձր անձանց ավելի շատ ժամանակ է պետք  հիշել որևէ տեղեկատվություն, քան ավելի երիտասարդներին:

 Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքի հետ հիշողության վատացումն սկսվում է գլխուղեղի  ծավալի որոշակի նվազմամբ:

 Եթե մոռացել եք նշանակված հանդիպման մասին, կամ էլ ոչ մի կերպ չեք կարողանում հիշել համադասարանցու ազգանունը, դա դեռևս չի փաստում, որ դուք անհուսալի ծերանում եք: Պարզապես պետք է մարզել հիշողությունը:

 Ինչպես կարելի է ամրապնդել հիշողությունը

  1. Աշխատեք ամեն օր հնարավորինս կարդալ և գրել: Դա գերազանց ամրապնդում է հիշողությունը:
  2. Տարբեր ձևերի  երաժշտություն ունկնդրեք: Երաժշտությունը բարենպաստ ազդեցություն է թողնում մտածելակերպի արագության և երկարատև հիշողության վրա: Գիտնականները հաստատում են, որ շնորհիվ ջազային կամ դասական երաժշտության ունկնդրման, զարգանում են մտքի վերլուծական ընդունակությունները:
  3. Ճամփորդեք տարբեր երկրներով ու քաղաքներով: Նոր տպավորություններն ու մեծ քանակությամբ հետաքրքիր տեղեկատվությունը կարգավորում են գլխուղեղի աշխատանքը:
  4. Այցելեք թատրոններ, թանգարաններ, գեղարվետսական ցուցահանդեսներ: Գիտնականները  սահմանել են, որ արվեստի հետ շփումն արգելակում է հիշողության վատթարացման գործընթացը:
  5. Գլխուղեղի տոնուսի բարձրացմանն օգնում է նույնիսկ կենցաղի ոչ մեծ փոփոխությունները, քանզի յուրաքանչյուր սովորություն, կարելի է ասել, ՙարգելակում է՚ գլխուղեղի գործընթացը:
  6. Հիշողոթյան ամրապնդման համար ևս մեկ միջոց է համարվում բանաստեղծություններն անգիր սովորելը: Անպայման չէ պոեմներ անգիր անել, սկզբի համար բավական է օրական մեկ քառատողը:
  7. Ծիծաղն  ուժեղացնում է ուղեղի արյունամատակարարումը, որն էլ համապատասխանաբար բարձրացնում է տեղեկատվության  ըմբռնումը:
  8. Օրվա մեջ քնեք 7-8 ժամից ոչ պակաս, քանի որ հենց քնի ժամանակ է ուղեղը հանգստանում: Քունն օգնում է ամրապնդել օրվա մեջ ստացված տեղեկատվությունը:
  9. Ամեն օր զբաղվեք  մարմնամարզությամբ: Հայտնի է, որ, ֆիզիկական վարժությունները լավացնում են գլխուղեղի արյունամատակարարումը, ինչն էլ դրական է ազդում  մտավոր ունակությունների վրա:
  10. Լուծեք խաչբառեր և խաղացեք տրամաբանական խաղեր                          Աղբյուրը` http://www.med-practic.com/

«Աուտիզմ»

Աուտիզմը դիտվում է որպես անձի խանգարում, որի ամենաէական դրսևորումը շփման (հաղորդակցության) պահանջի անկումն է կամ բացակայությունը։ Աուտիզմով տառապող հիվանդներն աչքի են ընկնում հարաճուն բնույթի խոսքային և ոչ խոսքային շփումների թուլացմամբ կամ բացակայությամբ։ Այն արտահայտվում է՝

  1. խոսքի օրինաչափությունների խանգարումներով,
  2. լեզվի օրինաչափությունների խանգարումներով,
  3. ոչ խոսքային շփումների խանգարումներով։


1. Խոսքի խանգարումներն առաջին հերթին արտահայտվում են շփման նախաձեռնության կորստով։ Հիվանդը պասիվ է, պատասխանում է հակիրճ և կոնկրետ արտահայտություններով, անտարբեր, պարզ («այո» կամ «ոչ»), հաճախ պատասխանները «ժխտական» են՝ «չգիտեմ», «չեմ հիշում» և այլն։ Նման շփումը կոչվում է «ֆորմալ»։

Հիվանդներն արտաքինից ընկալվում են որպես քչախոս, «ուրբաբաթախոս», որպես մենակության ձգտող, մեկուսացած։ Երբեմն նման հիվանդների մոտ դիտվում է շատախոսություն, սակայն նրանց զրույցն ավելի նման է մենախոսության, խոսքն ուղղված անորոշ ուղղությամբ, հիվանդները բացարձակապես հետաքրքրված չեն իրենց խոսքի ընկալման, հասկանալու մեջ և պատասխաններ ամենևին չեն ակնկալում։ Նման շփումը կոչվում է «դիմազուրկ աուտիզմ»։

Աուտիզմով տառապող անձանց շրջանում գերիշխում է ներքին խոսքը։ Իրականությունն արտամղվում է նրանց գիտակցությունից՝ տեղը զիջելով աֆեկտիվ-հուզական պահանջմունքներին և ցանկություններին։ Ռացիոնալ-կոգնիտիվ հոգեկան գործունեությունը (հատկապես՝ մտածողությունը) իր տեղը զիջում է մտածողության աֆեկտիվ ձևերին, երևակայությանը, որոնք ցանկալին ներկայացնում են որպես իրականություն, հաճախ անադեկվատ, անհեթեթ ձևերով։ Առաջացող պատրանքները զրկում են հիվանդին ակտիվությունից, ապակողմնորոշում են նրան՝ ոչնչի պետք չէ ձգտել, ամեն ինչ «գրավված» է։ Հիվանդի մոտ տարալուծվում են ժամանակի և տարածության սահմանները՝ խառնվում են անցյալը, ներկան և ապագան, կորցնում են նաև ինտուիցիան՝ չեն կռահում ժեստերի լեզուն, ակնարկները, չեն հասկանում ենթատեքստը։

Հիվանդի խոսքն ամբողջովին պարալոգիկ բնույթ է կրում։ Նրանց դատողությունները, եզրահանգումները չեն արտահայտում բնության և հասարակության օրենքները, պատճառա-հետևանքային հարաբերություններն ու կապերը։ Դրանց հիմքում ընկած են հիվանդների աֆեկտիվ պահանջները, ցանկությունները, ինչպես նաև՝ հոգեախտաբանական մեխանիզմները։ Միակ տրամաբանությունը, որին հետևում են՝ ցանկությունների տրամաբանությունն է։

2. Լեզվի օրինաչափությունների խանգարումներն արտահայտվում են մի շարք երևույթներով, որոնցից են՝

  • նեոլոգիզմ է կոչվում նոր բառեր, հասկացություններ, իմաստներ ստեղծելու հակումը, ընդ որում՝ միայն հիվանդների համար հասկանալի (նեոլոգիզմ է համարվում նաև հիվանդների կողմից հանրահայտ բառերին, հասկացություններին նոր իմաստներ շնորհելու հակումը),
  • սիմվոլիզմը որոշ նշաններին, առարկաներին ոչ բնորոշ իմաստով և բովանդակությամբ օժտելու հակումն է,
  • խոսքի ագլյուտինացիան բանավոր և գրավոր խոսքում ընդհատման բացակայությունն է, այլ կերպ ասած՝ խոսքի շարանը, որի արդյունքում բառերը չեն ընկալվում, քանի որ ներկայացվում են որպես անբաժան և անհասկանալի հոսք,
  • լեզվի քերականական օրենքների խանգարումը միմյանց հետ չկապակցված բառերի արտասանում է (շիզոֆազիա)։

3. Ոչ խոսքային շփման խանգարումներն արտահայտվում են հետևյալ ախտանիշներով՝

  • հիպո- և ամիմիա՝ դեմքի ոչինչ չասող արտահայտություն, հայացքն ուղղված է դեպի անորշություն՝ չկենտրոնանալով զրուցակցի վրա,
  • ժեստիկուլյացիաների նվազում և բացակայություն՝ միանման, միապաղաղ և թորշոմած շարժումներ, դիրքեր, շարժումների ներդաշնակության խանգարումներ,
  • խոսքի արտահայտչականության խանգարում՝ խոսքն աստիճանաբար դառնում է միապաղաղ, ցածրաձայն, հուզականությունից զուրկ,
  • հիվանդները դառնում են անխնամ, փնթի, չհետևելով իրենց արտաքինին և վարքին,
  • միապաղաղ, կրկնվող վարքագիծ, անհատականության կորուստ։

Աուտիզմը, հիմնականում, դիտվում է որպես շիզոֆրենիայի ախտանիշ, ընդ որում՝ որպես հիմնական կամ պարտադիր։ Այն կարող է դիտվել նաև անձի շիզոտիպիկ (շիզոիդ) խանգարումների ժամանակ։ Մանկական տարիքում առանձնացվում է որպես ինքուրույն խանգարում։

Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն:  med-practic.com

«Բողկը նաև դեղամիջոց է»

Բողկը բանջարի տեսակ է, որն իր մեջ բաղադրում է 85-88% ջուր, 0.1% ճարպեր, 1.4-2.6% ազոտային նյութեր, 7.5-9.5% էքստրակտային նյութեր, 1-1.2% մոխրացող նյութեր, 1.5-1.8% բջջաթաղանթ, В ; С վիտամիններ և ֆերմենտներ:
Բողկը ոչ միայն ճաշատեսակների մեջ օգտագործվող բանջարեղեն է, այլ նաև բուժիչ հատկություններով դեղամիջոց: Այն օգտագործվում է թոքային հիվանդությունների, ջրգողության դեպքում, տեսողության ուժեղացման, հազի հանգստացման համար: 

Читать далее

«Զատկի առածանի՞»

0,Զատկական առածներն ու ասիկները բերանացի անելուց առաջ, փորձեցինք ձևափոխել դրանք ու բաց թողնված բառերի կամ արտահայտությունների փոխարեն նոր ` զվարճալի ու ժամանակակից առածներ հորինելու հնարավորություն ունեցանք: Կարդացե’ք ու համոզվե’ք:

Հազարից մի օր Զատիկ է, էն էլ նավակատիկ է:

Հազարից մի օր  Զատիկ է, էն էլ  ձվակռիվ է :

Անուշիկ

Հազարից մի օ Զատիկ է, էն էլ  կարմրահատիկ  է :

Ջուլյա, Լոսինե, Մանուկ

Հազարից մի օր Զատիկ է, էն էլ չամչեհատիկ է:

Վահե Ավեսիսյան

Հազարից մի օր Զատիկ է, էն էլ փորս ցավում է: Читать далее