,,Մայրիկագովք,,

 

 

This slideshow requires JavaScript.

Իմ շատ սիրելի մայրիկ, ես շնորհակալ եմ, որ ինձ պահել, խնամել ես: Մեղվի պես աշխատասեր մայրիկ, ես քեզ շատ եմ սիրում:

 

Մայրիկ ջան, դու կարծես կակաչ լինես,

Կակաչի պես գեղեցիկ ես:

Ցանկանում եմ, որ դու միշտ ժպտաս:

Թող կատարվեն քո բոլոր երազանքները;

Ես սիրում եմ քեզ, իմ շքեղ մայրիկ:

Քո տղա՝ ուժեղ, լավ Հակոբ

Իմ վարդ մայրիկ,

Դու կարծես մի փունջ ծաղիկ լինես,

Ծաղկի պես գեղեցիկ ու հոտավետ ես:

Միշտ ուրախ եղիր,

Իմ երջանիկ մայրիկ:

Քո՝ որդի Էրիկ

Մայրիկագովք
Իմ քնքուշ մայրիկ,
Դու կարծես վարդ լինես,
Արևի պես ժպտերես ես:
Ցանկանում եմ, որ երբեք չտխրես,
Թող կատարվեն քո բոլոր հրամանները,
Ես քեզ սիրում եմ, իմ վարդ մայրիկ:
Քո՝ անուշ Անուշիկ:

Իմ սիրելի մայրիկ,

Դու նման ես ծաղկի,

Քո աչքերը նման են փայլուն գետակի

Դու ծաղկի պես հոտավետ ես ու թարմ:

Ցանկանում եմ, որ քո բոլոր հրամանները կատարվեն:

Սիրում եմ քեզ, իմ գեղեցիկ մայրիկ:

Քո մեծ որդի՝ Վահե Կ. 

Իմ ժպտուն մայրիկ,

Դու կարծես ժպտացող արև լինես, միշտ ժպտում ես:

Ես քեզ շատ եմ սիրում ու խոստանում եմ, որ ոչ մի ավելորդ բան չեմ անի:

Մայրիկ ջան, ես տխրում եմ, որ քո տոնը վերջանում է:

Ինձ համար այն չի վերջանում:

Քո ՝ սիրելի Մանուկ

 

Իմ սիրուն մայրիկ,

Դու կարծես կարմիր վարդ լինես,

Արևի պես շողշողուն ես:
Ցանկանում եմ, որ միշտ ժպտերես լինես:

Թող քո երազանքները անպայման կատարվեն:

Քո գանձ՝ Վահե

 

Իմ աշխատասեր մայրիկ,

Դու կարծես մի ոսկի լինես,

Ոսկու պես թանկ ես:

Ցանկանում եմ, որ ուրախ լինես,

Ինչպես որ Աստված է քեզ ստեղծել:

Ես քեզ շատ եմ սիրում, իմ համովիկ մայրիկ:

Սիրով՝ քո Մանեիկից

 

Իմ սիրելի մայրիկ, դու կարծես լուսին լինես:

Շոկոլադի պես քաղցր ես:

Ցանկանում եմ, որ երկար ապրես,

Թող կատարվեն քո բոլոր ցանկությունները:

Ես սիրում եմ քեզ, մայրիկ;

 

Քո՝ Դանիել

 

Իմ սիրելի  մայրիկ,

Դու կարծես արև լինես:

Զանգակի պես զրնգում ես:

Ցանկանում եմ, որ ուրախ լինես:

Թող կատարվեն քո բոլոր ցանկությունները, իմ աշխույժ մայրիկ:

Քո Նարեից

 

Իմ սիրելի մայրիկ,

Դու կարծես մի վարդի թերթիկ լինես,

Արևի պես տաք ես:

Ցանկանում եմ, որ միշտ առողջ լինես,

Քող կատարվեն քո բոլոր ցանկությունները:

Ես քեզ շա՜տ եմ սիրում, իմ տաքուկ մայրիկ:

Քո՝ մեղվի պես աշխատասեր Ջուլյա

 

Իմ հաճելի մայրիկ,

Դու կարծես արևածաղիկ լինես,

Արևի պես շողշողում ես:

Ցանկանում եմ, որ լինես առողջ,

Թող կատարվեն քո երազանքները:

Ես սիրում եմ քեզ, իմ գեղեցիկ մայրիկ:

Քո՝ օգտակար Անահիտ

Իմ հրեշտակ մայրիկ, դու կարծես կարմիր կակաչ լինես,

Արևի պես շողշողում ես.

Աչքերդ նման են առվակի քչքչոցի

Ես զղջում եմ իմ վատ արարքների համար, իմ սիրելի մայրիկ:

Ցանկանում եմ, որ դու միշտ առողջ լինես

Թող կատարվեն քո բոլոր երազանքները:

Քո՝ Սրբուհի Մաշինյան

Իմ անուշիկ մայրիկ,

Դու կարծես կապույտ, լայնարձակ երկինք լինես,

Սավառնող ամպիկների պես փափուկ ես:

Ցանկանում եմ, որ դու երջանիկ լինես, երկար ապրես,

Թող կատարվեն քո բոլոր երազանքները:

Ես սիրում եմ քեզ, իմ մայրիկ:

Քո՝ աշխատասեր Մանոն

 

Իմ սիրելի մայրիկ Դու կարծես երկինք լինես,

Արևի պես գեղեցիկ ես:

Ցանկանում եմ, որ երկար ապրես

Թող կատարեն քո երազանքները

Ես կխնամեմ քեզ, իմ սիրուն մայրիկ:

Քո որդի՝ Մյասնիկ

Իմ սիրելի մայրիկ, ցանկանում եմ քեզ ամենասիրելի և ամենալավ բաները,

Թող քեզ աշխարհը ժպտա:

Առանց քեզ ես հիմա չէի լինի:

Միշտ առողջ լինես, իմ սիրուն մայրիկ:

Իմ սքանչելի մայրիկ,

Դու կարծես նուրբ ու քնքուշ երիցուկ լինես,

Արևի պես պայծառ ես:

Ես առանց քեզ չէի ապրի, ին քնքուշ ՄԱՅՐԻԿ:

Քո՝ Լուսինե Թադևոսյան

Իմ սիրելի մայրիկ,

Դու ոնց որ շոկոլադե պաղպաղակ լինես,

Պաղպաղակի պես համով ես:

Ցանկանում եմ, որ շոկոլադի պես քաղցր մայրիկ լինես:

Թող կատարվեն քո բոլոր երազանքները,

Իմ բարի մայրիկ:

Սիրով՝ քո Դավիթ Պետրոսյան

 

Իմ մայրիկ,

Դու կարծես պայծառ արև լինես,

Վարդի պես վարդագույն ես:

Միշտ առողջ եղիր ու թող կատարվեն քո բոլոր երազանքները:

Քո արցունքները արևի նման են, իսկ ձայնդ քաղցր է ու անուշ:

Իմ հրեշտակ մայրիկ, ես միշտ կլինեմ քո տղան ու կօգնեմ քեզ դժվար պահին:

Քո՝ Դանիել Միզրաչի 

Իմ սիրելի մայրիկ,

Դու կարծես աննման վարդ լինես,

Քո նմանը չկա:

Միշտ առողջ եղիր, իմ սիրելի մայրիկ:

Քո՝ Դավիթ Հարությունյան

 

By Արմինե Աբրահամյան Posted in Ձոն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s