Ծաղկազարդ

Տոնը հայտնի է նաև Ծա52856829ռզարդար, Ծառկոտրունք անուններով: Սա շարժական տոն է և նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ: Համաձայն քրիստոնեական եկեղեցու` տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ Հիսուսն ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ, համաձայն Աստվածաշնչի, դիմավորողները նրա առջև փռում են իրենց զգեստներն ու ձիթենու, արմավենու ճյուղեր: Հագուստներ փռելը հին աշխարհում խորհրդանշել է մեղքերից քավություն ստանալը, իսկ ծառի ճյուղերը` փառքը, հաղթանակը (հիշենք դափնեպսակը հին Հունաստանում):

Իրականում այս տոնը նույնպես նախաքրիստոնեական արմատներ ունի և նվիրված է եղել գարնան զարթոնքին, հարություն առնող բնությանը: Բնության և գարնան պաշտամունքը հայոց հին դիցարանում կապված էր Արա Գեղեցիկի պաշտամունքի հետ: Շարունակել կարդալ