(Նյութը քաղված է ռուսալեզու կայքէջերից: Թարգմանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Նոր դպրոցի» սաները, ղեկավար` Նունե Մովսիսյան)
Զատիկի խորհուրդը նույնն է բոլոր քրիստոնյաների համար: Սակայն այն տարբեր երկրներում նշում և նախապատրաստվում են յուրովի:
Եվրոպայում ճագարը Զատիկին նույն նշանակությունն ունի, ինչ Ձմեռ պապը՝Նոր տարվա տոնին: Ձվերի հետ լինում են նաև շոկոլադե կոնֆետներ՝ձվի, ճագարի, ճուտիկի տեսքով: Հետո հաշվում են, թե ով է ավելի շատ ձու ու կոնֆետ գտել:Սա կոչվում է «egg hunt»՝ձվերի որս: Շարունակել կարդալ