Քանի որ մեր Զատկածեսը ռոդարիական էր, որոշեցինք այս անգամ էլ անսովոր ածիկներ պատրաստել: Ձվիկները կոտրեցինք, ձվածեղ թխեցինք, ձվածեղով էլ կծու ձվածեղիկներ պատրաստեցինք: Կերանք, կշտացանք, իսկ դատարկ կճեպների մեջ գարի ցանեցինք: Անհամբեր սպասում էինք, թե մեր ձվակճեպները երբ են ածիկածիլ ուենալու: Տաս օր հետո, մեր երկարածիլ ձվագլուխները պատրաստ էին: Ներկեր առանք ու ներկեցինք: Վախենալու, ուրախ ու տխուր, փնթի ու զարմացած կերպար — ածիկներ ունեցանք: Շա~տ հետաքրքիր էր: Դո’ւք էլ փորձեք:
Daily Archives: 21 Ապրիլի, 2014
«Զատկե Զատիկ է~…»

This gallery contains 14 photos.
«Թռչուն ակլատիզը»
«Մեր Զատկա-աքլորածառը»
Կար-չկար մի աքլոր կար: Էս աքլորը ամեն առավոտ բարձրանում էր ծառի ծերին ու կանչում.
-Զատի~կ, զատի~կ, նավակատիկ,
Արի նստի ծառիս մոտիկ:
Մի օր էլ, աքլորականչը լսում են տարբեր երկրներում ապրող աքլորները: Հավաքվում են ու գալիս, թառում զատկածառի ճյուղերին: Հենց այդ օրվանից էլ զատկածառը դառնում է աքլորածառ:
«Զատկի տոնը մեր ընտանիքում»