«Հին ասացվածքները»

Մի քաղաքում, որի սովորույթների և ավանդույթների մասին ես ձեզ դեռ կպատմեմ,  անհետաքրքիր, ես կասեի պարզապես հնաոճ մի շենք կա: Դա Հին ասացվածքների Ասացվածքանոցն է:  Այս Ասացվածքների տանը  հանգստանում են Հին ասացվածքները: Նրանք մի ժամանակ, իհարկե, երիտասարդ են եղել, առույգ, բայց  հիմա ո՞ւմ է դա հետաքրքրում:  Ես ասացի՝ հանգստանո՞ւմ են: Ո՜չ, ավելի ճիշտ կլինի ասել՝ լեզվին են տալիս ու անընդհատ վիճում են:

_Էշ ծնվել ես, էշ էլ կմեռնես,_հայտարարում է ասենք մի տիկին Հին ասացվածք:

_Ո՞վ ասաց,-հակաճառում են   նրա ընկեր-հարևանները: Շարունակել կարդալ

«Գրքի տոն կրթահամալիրում»

Ապրիլին մեր կրթահամալիրում տեղի ունցավ «Գրքի տոն» միջոցառումը։ Ինձ շատ դուր եկավ, որ մեր կրթահամալիրը զարդարված էր «Անտարես», «Էդինտ Պրինտ» և «Զանգակ» հրատարակչությունների տարբեր գրքերով։ Շատ ուրախ տոն էր: Ուրախացանք, որ Էդիտ Պրինտը մեզ նվիրեց «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»-ի գիրքը։  Դա մեր գլխավոր մրցնակն էր ու ամենամեծ անակնկալը:  Կրթահամալիրում բացվել էր գիրք-ցուցահանդես , որտեղից մենք կարող էինք ձեռք բերել մեզ դուր եկած գրքերը ։ Մենք շրջեցինք ու ծանոթացանք երեք հրատարակչությունների կողմից ներկայացված գրքերին։ Ամենակարևորն այն էր, որ յուրաքանչյուրս կարող էինք ձեռք բերել մեզ դուր եկած գրքերը։

Ամեն հինգշաբթի, մենք ընթերցում ենք տարբեր հեքիաթներ ու քննարկում: Իմաստուն հեքիաթները  շա~տ հետաքրքիր են և կարդալով մենք ավելի իմաստուն ենք դառնում։ Գլխավոր մրցանակը մեզ այնքան է ոգևորել, որ մենք որոշել ենք նոր Իմաստուն հեքիաթների ժողովածու ստեղծել: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում, մեր շատ սիրելի տիկին Մարիին ու ընկեր Սոնային, ովքեր խրախուսում են մեր ընթերցասիրութունը և օգնում մրցանակների արժանանալ:

Լուսինե Մայիլյան

This slideshow requires JavaScript.

By Արմինե Աբրահամյան Posted in Մենք

«Իսկ դուք էսպիսի ածիկ ցանել ե՞ք»

3730_OsterpaarՏատիկ-տատիկ կուտ տուր ինձ,
Կուտը տանեմ բամբակին տամ,
Բամբակը ինձ ծիլ տա:
Ծիլը տանեմ առվակին տամ,
Առվակը ինձ ջուր տա,
Ջուրը տանեմ ոսպին տամ,
Ոսպը ինձ ածիկ տա:
Ածիկը տանեմ պապիկին տամ,
Պապիկն էլ կարմիր տա,
Կարմիրը տանեմ զատիկին տամ,
Զատիկն էլ  ինձ նախշուն տոտիկ  տա:
Ջուլյա Ստեփանյան

Տատիկ-տատիկ, ածիկ  տուր,

Ածիկը տանեմ բամբակին տամ,

Բամբակը  ինձ ցորեն տա,

Ցորենը  տանեմ աղբյուրին տամ,

Աղբյուրը ինձ ջուր տա,

Ջուրը տանեմ պապիկին տամ

Պապիկը ինձ ածիկ տա,

Ածիկը տանեմ խոտերին տամ,

Խոտերն ինձ կարմիր բարև տան,

Բարևը  տանեմ ուսուցչուհուս տամ,

Ուսուցչուհիս ինձ նախշուն ժպիտ տա:

Մելքոնյան Նարե

 

Տատիկ-տատիկ, ոսպ տուր ինձ,

Ոսպը տանեմ բամբակին  տամ,

Բամբակը ինձ ծիլ  տա,

Ծիլը տանեմ աղբյուրին տամ,

Աղբյուրն ինձ ջուր տա,

Ջուրը տանեմ ծլին տամ

Ծիլը ինձ ածիկ տա,

Ածիկը տանեմ ամանին տամ,

Ամանը կարմիր տա,

Կարմիրը տանեմ ձվին տամ,

Ձուն էլ ինձ նախշուն Տոն տա:

Անուշիկ Ոսկանյան

Տատիկ-տատիկ, ոսպ տուր ինձ,

Ոսպը տանեմ բամբակին տամ,

Բամբակը ին ձծիլ տա,

Ծիլը տանեմ լճակին տամ,

Լճակը ինձ ջուր տա,

Ջուրը տանեմ ցորենին տամ

Ցորենը ինձ ածիկ տա,

Ածիկը տանեմ զատիկին տամ,

Զատիկը ինձ կարմիր տա,

Կարմիրը տանեմ հավին տամ,

Հավը ինձ նախշուն ձու տա:

Անահիտ Հովհաննիսյան