
Տատիկ-տատիկ, ածիկ տուր,
Ածիկը տանեմ բամբակին տամ,
Բամբակը ինձ ցորեն տա,
Ցորենը տանեմ աղբյուրին տամ,
Աղբյուրը ինձ ջուր տա,
Ջուրը տանեմ պապիկին տամ
Պապիկը ինձ ածիկ տա,
Ածիկը տանեմ խոտերին տամ,
Խոտերն ինձ կարմիր բարև տան,
Բարևը տանեմ ուսուցչուհուս տամ,
Ուսուցչուհիս ինձ նախշուն ժպիտ տա:
Մելքոնյան Նարե
Տատիկ-տատիկ, ոսպ տուր ինձ,
Ոսպը տանեմ բամբակին տամ,
Բամբակը ինձ ծիլ տա,
Ծիլը տանեմ աղբյուրին տամ,
Աղբյուրն ինձ ջուր տա,
Ջուրը տանեմ ծլին տամ
Ծիլը ինձ ածիկ տա,
Ածիկը տանեմ ամանին տամ,
Ամանը կարմիր տա,
Կարմիրը տանեմ ձվին տամ,
Ձուն էլ ինձ նախշուն Տոն տա:
Անուշիկ Ոսկանյան
Տատիկ-տատիկ, ոսպ տուր ինձ,
Ոսպը տանեմ բամբակին տամ,
Բամբակը ին ձծիլ տա,
Ծիլը տանեմ լճակին տամ,
Լճակը ինձ ջուր տա,
Ջուրը տանեմ ցորենին տամ
Ցորենը ինձ ածիկ տա,
Ածիկը տանեմ զատիկին տամ,
Զատիկը ինձ կարմիր տա,
Կարմիրը տանեմ հավին տամ,
Հավը ինձ նախշուն ձու տա:
Անահիտ Հովհաննիսյան