«Շոկոլադե ճանապարհը»

Այդպես, մի անգամ բախտը ժպտաց երեք եղբայրներին Բառլետտայից: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել, և ով գիտե,  էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:

Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և   մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:

-Հետաքրքիր է, ինչից է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:

— Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- նկատեց միջնեկ եղբայրը:
— Ասվալտի էլ նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված:   Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կտորը կտորի հետևից ուտելով՝ եղբայները չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:

—  Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:

—  Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:

Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր վերադառնում:

— Եկեք ձեզ տուն տանեմ,-առաջարկեց գյուղացին: Եվ տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ այն ամբողջովին թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան, և առանց երկար-բարակ մտածելու սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից էլ ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s