«Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով» 

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

Առաջադրանքներ.

 1. Հորինի՛ր:

,,Ճամփորդություն ,,Չ,, մոլորակում:

2. Կազմի՛ր քո ,, Չ,, մոլորակի ,,Չբառարանը,,  և նկարազարդի՛ր:

One comment on “«Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով» 

  1. Բարև ձեզ, ես Դանիել Մովսեսյանն եմ։ Ես ինքնաթիռով գնում եմ ,,Չ ,,մոլորակ:
    Այնտեղ բոլոր բառերը սկսվում են ,,Չ,, տառով:
    Օրինակ՝ չսեղան, չավտոմեքենա, չթիթեռ, չհամակարգիչ,նույն իսկ դպրոցն է չդպրոց։ Այս չդպրոցում չսեղանը Բասկետբոլ և ֆուտբոլ է խաղում։ Չթիթեռն էլ ուսուցիչների գլխին մեղվատուն է պատրաստում։ Չհամակարգիչն էլ գրիչով գրելու համար է։ Այսքանը: Ես գնացի չանկողնում չքնելու։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s