«Բողկը նաև դեղամիջոց է»

Բողկը բանջարի տեսակ է, որն իր մեջ բաղադրում է 85-88% ջուր, 0.1% ճարպեր, 1.4-2.6% ազոտային նյութեր, 7.5-9.5% էքստրակտային նյութեր, 1-1.2% մոխրացող նյութեր, 1.5-1.8% բջջաթաղանթ, В ; С վիտամիններ և ֆերմենտներ:
Բողկը ոչ միայն ճաշատեսակների մեջ օգտագործվող բանջարեղեն է, այլ նաև բուժիչ հատկություններով դեղամիջոց: Այն օգտագործվում է թոքային հիվանդությունների, ջրգողության դեպքում, տեսողության ուժեղացման, հազի հանգստացման համար: 

Բողկի հյութով կարելի է բուժել թոքախտը, քարային հիվանդությունները, ռեմատիզմը: Բողկի հյութը նաև մաքրում է աչքերը, նրանց փայլ է տալիս: Սերմերը նպաստում են ձայնի բացվելուն, կաթի առատացմանը: Բողկը խթանում է ընդունած սննդի մարսմանը, լյարդի խցանման անհետացմանը: Կարիճի խայթոցից անմիջապես հետո բողկ ուտելու դեպքում՝ թույնը կոչնչանա: Բողկը նաև նպաստում է մազերի աճին:

Բողկը նաև օգտագործվում է կոսմետիկայի, դիմակների, լոսյոնների պատրաստման մեջ: Պեպենների և պիգմենտային հետքերի հեռացման համար բողկի սերմերից կամ արմատից և օղուց պատրաստված լոսյոնն է խորհուրդ տրվում: Հնում բողկի մրգախյուսը, հյութը եւ մանրացված սերմերն օգտագործել են թարախակալված վերքերի, էկզեմայի, երկար ժամանակ չլավացող վերքերի, դեմքի պզուկների բուժման համար: Քերիչով անցկացված թարմ բողկի խյուսով եւ մեղրով պատրաստված դիմակը բուժում է մաշկի վրա գոյացած թարախակալած պզուկները, մաքրում է բորբոքված եւ նորմալ մաշկը:
Աղբյուրը` http://www.status4ka.am/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s