«Մարդու իրական տարիքը չի համապատասխանում կենսաբանականին»

Վաղուց հայտնի է, որ ժամանակագրական տարիքը չի համապատասխանում կենսաբանական տարիքին: Դուք կարող եք լինել 30 տարեկան, բայց զգալ Ձեզ 50 և հակառակը՝ 40-ն անց լինեք՝ 20 տարեկանի էներգիայով:

Այսպիսով, փորձենք պարզել Ձեր բիոլոգիական տարիքը:

1. Չափում ենք անոթազարկը:
Ձեր խնդիրն է չափել անոթազարկը հանգիստ վիճակում, այնուհետև կատարել 30 կքանստում և կրկին չափել. եթե տարբերությունը կազմում է 10 զարկ,ապա կենսաբանորեն 20 տարեկան եք,10-20 հարված՝ 30 տ.,20-30՝ 40տ.,30-40՝ 50տ.,40՝ 60տ.:

2. Ստուգում ենք հոդերը:
Ձեռքերը հետ տարեք և միացրեք թիակների մակարդակին,եթե հեշտ ստացվեց, ապա 20տ. եք, հաջողվեց միայն մատները հպել՝ 30տ., չհաջողվեց նույնիսկ հպվել՝ 40տ., չկարողացաք ձեռքերը հետ տանել դեպի մեջք, ապա 60տ. եք:

3. Ստուգում ենք ճկունությունը:
Կանգնեք ուղիղ, ոտքերը մի փոքր ծալեք ծնկների հատվածում և փորձեք դիպչել հատակին.ափերը ամբողջությամբ հպվում են հատակին,ապա 20տ. եք, միայն մատներն են դիպչում հատակին՝ 30-40տ.,հաջողվեց հասնել սրունքին՝ 40տ.,հասաք միայն ծնկներին՝ 60տ. և ավելի:

4. Ստուգում ենք հավասարակշռությունը:
Փակեք աչքերը, կանգնեք ձախ ոտքին, ձեռքերը դրեք իրանին և հաշվեք՝ քանի վայրկյան կդիմանաք այս դիրքում. 30 վրկ և ավելի՝ 20տ., 20վրկ.՝ 40տ.,15վրկ.՝ 50տ.,10վրկ.՝ 60տ.:

5. Ստուգում ենք մաշկային ծածկույթների վիճակը:
Հայտնի է, որ առավել երիտասարդ մաշկը կոլագենային թելերի հաշվին արագ է վերականգնվում: Պարզապես սեղմեք ափի հետին մակերեսի մաշկը 5 վայրկյան շարունակ և բաց թողելուց հետո հաշվեք՝ որքան ժամանակում է վերադառնում բնական գույնը: 5վրկ.՝ 30տ. փոքր, 8վրկ.-ից ավելի՝ շուրջ 40տ.,10վրկ.-ից ավելի՝ 50տ.,15վրկ.-ից ավելի՝ 60տ.:

Աղբյուրը`med-practic.com

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s