Մանուշակագույն փիսոն

 Մանուշակագույն փիսոն միայն Լուսնի լույսի տակ էր թաթերը լվանում:

Ախր ես  ի՞նչ անեմ ես սրան,-բեղերն էր շարժում խեղճ մայր կատուն,- նայում ես` խելքը տեղն է, բայց` ինչ,  ձեռքերը միայն լուսնի լույսի տակ է  լվանում: Ի՜նչ ուզում ես` արա,  ուզում ես` գլխին ավետարան կարդա, մեկ է, օգուտ չունի: Միայն լուսնի լույսի տակ ու վերջ:  Ինչ անեմ, չգիտեմ:

-Ի~նչ ես դրան երես տալիս,-մռնչում էր վարազը,- Թասը գլխին կործի կամ էլ ուղղակի գլուխը գետի ջրի մեջ թաթխի:Սրա՜ն տես, մյուս փիսոները փիսոյի նման են, իսկ սրան  լուսնի լույս է պետք:

_Նա պարզապես հիմար է,- կռռում էր ագռավը,- փոքր գլխում խելք չկա: Կմեծանա, արևի տակից տուն չես տանի:

Մանուշակագույն փիսոն միայն լուսնի լույսի տակ էր  թաթերը լվանում:

Լուսինը մեծ էր, սպիտակ ու փայլուն:

-Սիրելի փիսո,-ասում է Լուսինը,- դու ինչու ես մանուշակագույն:

-Բա փիսոներն ուրիշ էլ ո՜նց են լինում,-զարմանում է փիսոն:

-Ես մի եղբայրու նեմ,- ասում է Լուսինը,-նա շա՜տ մեծ է ու կարմիր: Ուզո՜ւմ ես նրան տեսնել:

-Նա քեզ նման է… Իհարկե,  ուզում եմ:

-Դե ո րայդպես է, երբ ես երկնքում կհալվեմ, դու չքնես, մի քի չհամբերիր: Նա է՜ն սարի ետևից դուրս կգա ու իմ տեղը կգրավի:

Առավոտ շուտ փիսոն տեսավ Արևին:

-Վա~յ, դուէսինչքանտաքես,-կանչեցփիսոն:_ Իսկ ես քո քույր Լուսնին  ճանաչում եմ:

-Երբ նրան հանդիպես, կասես,  որ ես իրեն բարևում եմ, -ասում է Արևը,-թե չէ մենք համարյա չենք հանդիպում:

-Անպայման կասեմ:

Մանուշակագույն փիսոն հիմա թաթերը Արևի տակ է լվանում և նույնիսկ կարողանում է օճառով լվացվել:

Ինչ կա որ, այդպես էլ է լինում:

Աղբյուրը՝ partez.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s