Մեր ,,համեղ,, ճամփորդությունը

Մեր ,, համեղ,,  ճամփորդությունն իրականացրինք  ընկեր Լուսինեի և 2-2 դասարանցիների հետ: Զբոսնեցինք բուսաբանական այգում, այցելեցինք Բնության թանգարան, համտեսեցինք քացր պոնչիկներն ու պաղպաղակները և իհարկե` հետաքրքիր խաղեր խաղացինք մեր ուսուցչուհիների հետ: Մենք հնարավորություն ունեցանք ցուցադրելու մեր մարզական հմտություններն ու ճկունությունը: Այսպիսով` ամփոփեցինք ,,Ես կարողանում եմ,, մարմնամարզական գործունեության արդյունքները: Տեսանյութերը կտեսնեք մեր դասարանական բլոգներում:

This slideshow requires JavaScript.

,,Ուսումնական ամառ,, ճամբարի նախագիծ

Նախագծի տևողությունը`  երկու աշխատանքային շաբաթ  — հունիսի 2-13-ը

Նպատակը` ուսումնական տարվա գործունեության ամփոփում, ուսումնական փառատոնների, ստուգատեսների նախապատրաստություն

Ճամբարային օրերի գործունեության նախագիծը մշակել ենք սովորողների առաջարկների համաձայն:

Ամեն օր 9:00-9:30 Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին

9: 30- 9: 45IMG_6254 Նախապատրաստվում ենք ,,Անտիվիրուս Կոմիտաս,, ստուգատեսին

9:45-10:55 Տոնական երթ դեպի Մայր դպրոց10:00- 11:00 Մասնակցություն ,,Անտիվիրուս Կոմիտաս,, ստուգատեսին

11:15-11: 45 Խոհանոցային գործունեություն  / մրգային աղցանների, կոկտեյլների, բլիթների, պաղպաղակի պատրաստում /

11:45-12:25 Թարգմանչական ստուգատեսի նախապատրաստություն

12:25- 12:55 Սովորողների անհատական բլոգների ստեղծման աշխատանքներ

12:55-13:35 Մարզական խաղերի, մրցույթների կազմակերպում կրթահամալիրի տարբեր օղակներում:

13:35-14:00- Միջավայրի խնամք

Հիմնական գործունեության տեսակները`

  • Մեդիատեխնոլոգիա— արդյունքում` սովորողների անհատական բլոգների ստեղծում, ճամբարային օրերի ընթացքում նյութերի հրապարակում, ներկայացում:
  • Մարմնակրթություն- կամ մարզական ակումբ — նախատեսվում է սպորտային մրցույթների կազմակերպում կրթահամալիրի այլ դպրոցներում սովորող 3-րդ դասարանցիների հետ: Առաջին հանդիպումը նախատեսվում է Գեղարվեստի դպրոց-պարտեզում:
  • Թարգմանչական ստուգատեսի նախապատրաստություն- Արդյունքում` ռոդարիական հեքիաթների մեդիափաթեթի ստեղծում:
  • Խոհանոցային գործունեություն— արդյունքում` ամենօրյա, ամառային նախաճաշի պատրաստություն, հյուրասիրություն, համտես:
  • Բարձունքի հաղթահարում— Ճամփորդություն դեպի Ամբերդի ամրոց, Վահրամաբերդ:
  • Միջավայրի խնամք— մասնակցում ենք մեր դպրոցական տարածքի բարեկարգման աշխատանքերին, խնամում ենք մեր աճեցրած ծաղիկներն ու միջանցքի թաղարային բույսերը:
  • Թատերական փառատոնի նախապատրաստություն— արդյունքում` ներկայացման սցենարի ստեղծան և մշակման աշխատանքներ:
  • Կինո-ֆոտո փառատոնի նախապատրաստություն- արդյունքում`,,Սասունցի Դավիթ,, տեսանյութի պատրաստում:
  • Նկարչական պլեներ — Չարենցի զբոսայգում  : Խորագիրը` ,,Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս…  Արդյունքում` ցուցադրություն, տեսանյութի ձևով: Ֆոտոնկարների, հարցազրույցների, տեսանյութերի հեղինակը սովորողներն են:
  • Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում— թատերական ներկայացման դիտում, այց Երևան քաղաքի որևէ թանգարան: /Հստակ օրերը և ժամերը դեռ ճշտված չեն/:

Յուրաքանչյուր օրվա պլանը` գործունեության ձևերի հստակ ժամային բաժանումներով, կհրապարակենք մինչև հունիսի 2-ը: