Էպոսապատում
Էպոսապատում
Սեղմ՛իր հղումը
ԼԵՌԱՆ ՎՐԱՅԻ ԾԱՌԻ ՄԱՍԻՆ.
Զրադաշտի աչքը տեսել էր, որ մի պատանի խուսափեց իրենից։ Եւ երբ նա մի երեկոյ մենակ անցնում էր լեռներով, որ պատում են այն քաղաքը, որ «Խայտաբղէտ կով» է կոչւում, յանկարծ պատահեց նա այդ պատանուն, որը նստել էր յենւած մի ծառի և յոգնած հայեացքով հովտին էր նայում։ Զրադաշտը բռնեց ծառից, որի մօտ նստած էր պատանին, և այսպէս խօսեց։
«Եթէ ես այդ ծառը իմ ձեռներով թափ տալ կամենայի՝ չէի կարողանայ։ Շարունակել կարդալ
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր
Եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր
Խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Բոց ուներ մորուս
Եւ աչկունքն էին արեգակունք:
Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՛, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
— Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ոչ եղբայր:
— Բարեկամների՞դ:
— Դուք ասիք մի խոսք, որի իմաստն ինձ անհայտ է մինչև օրս:
— Հայրենի՞քդ:
— Ես չգիտեմ ո՛ր լայնության տակ է գտնվում նա:
— Գեղեցի՞կը:
— Հաճությամբ կսիրեի, եթե աստվածային ու անմահլ իներ:
— Ոսկի՞ն:
— Ատում եմ, ինչպես դուք՝ Աստծուն:
— Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
— Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ սահում են…. այնտե՜ղ, բարձրո՜ւմ…. այն սքանչելի ամպե՜րը…
Ամեն օր, մենք գնումների ցուցակ ենք կազմում, մոտակա խանութից գնումներ կատարում, լվանում, կտրատում, ձևավորում ու պատրաստում ենք մեր նախաճաշը: Միասին աշխատելը շա՜տ հետաքրքիր է, իսկ սեփական ձեռքերով պատրաստած նախաճաշը՝ ավելի համեղ: Ամեն ջոկատ մի յուրահատուկ ու գունեղ ուտեստ է պատրաստում: Մենք նաև հյուրասիրում ենք իրար ու միասին վայելում մեր «համեղ», ամառային ճամբարը:
Ներկայացնում է Լուսինե Մայիլյանը«Իջևանը իմ աչքերով»
Աղբյուրը՝ life.panorama.am
Ռուս հայտնի գրող Անտոն Չեխովը ավելի քան 100 տարի առաջ իր հարազատ եղբորը գրված նամակում բնորոշել է այն 8 հիմնական հատկանիշները, որոնք պետք է ունենա դաստիարակված մարդը:
1.Դաստիարակված մարդիկ հարգում են այլոց անհատականությունը, ուստի նրանք միշտ մեծահոգի են, մեղմ, զիջող և քաղաքավարի: Ինչ-որ մեկի հետ ապրելիս նրանք դա չեն ներկայացնում որպես մեծ շնորհ և հեռանալիս չեն ասում` քեզ հետ անհնար է ապրել: Նրանք ուշադրություն չեն դարձնում մանրուքների վրա և կարող են հեշտությամբ ներել դրանք:
2.Նրանք ցավակցում են ոչ միայն աղքատներին ու փողոցային կատուներին, նրանք ցավում են նաև այն երևույթների համար, որոնք հնարավոր չէ տեսնել աչքով: Շարունակել կարդալ