Մարիա Մոնտեսորի. հատվածներ «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում» աշխատությունից

  • Մանկավարժի բնորոշ հատկությունը ավելի շուտ պետք է որակը լինի, այլ ոչ թե բարեկրթության որոշակի մակարդակը: Հիմնական որակը «դիտարկելու» կարողությունն է:

 

  • Եթե մանկավարժությունը ձգտում է տեղ գրավել դրական գիտությունների շարքում, ապա պետք է ընդունի նրանց մեթոդը: Եվ ուսուցչուհին էլ պետք է պատրաստվի ոչ թե բովանդակության միջոցով, այլ մեթոդի:

 

  • Անկասկած է, որ դպրոցի և ուսուցչի խնդիրը փորձարարական գիտության ճանապարհով գնալն է: Պահպանել երեխաների հոգեկան կյանքը, կնշանակի նրանց տալ զարգացման միջոցներ և ապրելու ազատություն. սա պետք է լինի նոր սերնդի երեխաների «բնական իրավունքը»:

 

  • Դիտարկել կարողանալու համար պետք է դրան «պատրաստված» լինել, սա է գիտություն տանող իսկական ճանապարհը. քանի որ եթե չեն նկատում երևույթը, դա նույնն է, որ կարծես երևույթը գոյություն էլ չունի. գիտնականի հոգին ամբողջովին տարված է տեսածի նկատմամբ խիստ հետաքրքրությամբ: Նա, ով «պատրաստված» է «տեսնելու» սկսում է հետաքրքրություն ցուցաբերել երևույթի նկատմամբ, այդ հետաքրքրությունն էլ դառնում է գիտական հետազոտության շարժիչ ուժը, կերտում է գիտական աշխատողին:

 

  • Համբերություն չունեցող մարդը չի կարող իրապես գնահատել այն, ինչը տեսնում է. նրան հասկանալի են միայն սեփական ազդակները և իր ինքնաբավարարվածությունը: Նա միայն սեփական ակտիվությամբ է հաշվարկում ժամանակը: Այն, ինչ նրան բավարարվածություն է պատճառում, ոչ մի օբյեկտիվ արժեք կարող է չունենալ, բայց դա ոչ մի դեր չունի. նրա համար կարևոր է այն, ինչը իրեն բավարարվածություն է պատճառում: Եվ, եթե ինքը բավարարված է, ապա ոչ մի հարց չկա ժամանակի կորուստի մասին: Եվ հակառակը` նա չի հանդուրժում և ժամանակի կորուստ է համարում սեփական նյարդային լարվածությունը, սպասումի, հապաղման պահերը, եթե իր ակնկալած արդյունքն անմիջապես չի ստացվում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s