Շառլ Բոդլեր. «Օտարականը»

20170715_194142Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՛, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:

— Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ոչ եղբայր:

— Բարեկամների՞դ:

— Դուք ասիք մի խոսք, որի իմաստն ինձ անհայտ է մինչև օրս:

— Հայրենի՞քդ:

— Ես չգիտեմ ո՛ր լայնության տակ է գտնվում նա:

— Գեղեցի՞կը:

— Հաճությամբ կսիրեի, եթե աստվածային ու անմահլ իներ:

— Ոսկի՞ն:

— Ատում եմ, ինչպես դուք՝ Աստծուն:

— Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:

— Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ սահում են…. այնտե՜ղ, բարձրո՜ւմ…. այն սքանչելի ամպե՜րը…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s