«17 զարմանահրաշ փաստ տիեզերքի մասին»

Աղբյուրը՝ arxangelo.info

Այս տիեզերքի մասին քիչ հայտնի փաստերի ցանկում տեղ են գտել աներևակայելի փաստեր՝ սկսած այրվող սառույցներով պատված մոլորակներից, վերջացրած ադամադներով, որոնք ավելի մեծ են, քան մեր Երկիր մոլորակը: Եվ այսպես. Читать далее

Реклама

Դասամիջոցների մանկավարժությունը և մանկական չարաճճությունը

buchՄեր առաջին դասամիջոցը տասը րոպե է տևելու: Հետո էլ կլինեն երկու դասամիջոցներ 30 և 10 րոպե  տևողությամբ: Ընդամենը` 50 րոպե: Գոյություն ունի՞ արդյոք դասամիջոցների պրոբլեմ մանկավարժության մեջ: Ո՛չ, գոյություն չունի: Այն գոյություն չունի նաև դպրոցի պրակտիկայում: Ես երբեք չեմ լսել, որ ուսուցիչները լրջորեն մտածեն դասաժամերի միջև ընկած այդ փոքրիկ ժամանակահատվածները կազմակերպելու մասին: Գուցե այն պատճառով, որ այստեղ ոչ մի պրոբլեմ չկա՞: Իբր հարկավոր է միայն հետևել, որ երեխաները չվազե՞ն, որևէ բան չփչացնե՞ն, չկռվե՞ն, ոտք չգցե՞ն միմյանց, և որ տղաները չվիրավորե՞ն աղջիկներին: Читать далее

Կաթ խմեք և եղեք առողջ

Օգտակար բաղադրատոմսեր

Կարդամոնով կաթը խթանում է ուղեղի աշխատանքը և վերացնում դեպրեսիան ու հոգնածությունը:

Իսկ եթե այն պատրաստել շաֆրանով՝  ապա այդպիսի ըմպելիքը կարգավորում է նյարդային համակարգի, շնչառական օրգանների, անոթների աշխատանքը: Շաֆրանով կաթի կանոնավոր ընդունումը վերացնում է աչքերի տակի այտուցները և երիտասարդեցնում է:

Կաթի մեջ ավելացնելով մի փոքր դարչին, դուք կստանաք թույլ գրգռող ըմպելիք, որը բարերար ազդեցություն է թողնում պոտենցիայի վրա:

Քրքումը կաթի համադրությամբ օգտակար է լյարդի համար և պայքարում է կնճիռների դեմ: Իսկ կոճապղպեղը (իմբիր) մաքրում է օրգանիզմը և բարելավում իմունիտետը:

Յուրահատուկ օգտակարություն է հաղորդում կաթին նաև մշկընկույզը (Мускатный орех)` անցկացնում է գլխացավը, բարելավում է հիշողությունը:

Նաև մշկընկույզի մի փոքր պտղունձ կաթի մեջ ունակ է ձերբազատել անքնությունից և հոգնածության զգացողությունից:

 

«Իտալական իմաստություններ»

Իտալիան դա ոչ միայն եվրոպական քաղաքակրթության բնօրրանն է, Վերածննդի հանճարների հայրենիքը, երկիր որը նման է երկարաճիթ կոշիկի, այլ նաև ժողովրդական իմաստության իսկական գանձարան: Միջերկրականն ծովի ափին բնակվում են զարմանալի, կյանքով լեցուն, էմոցիոնալ մարդիկ, ովքեր շատ են սիրում գինի և գեղեցիկ կանանց: Նրանք նաև հայտնի երկարակյացներ են: Շատ բան կարելի է նրանցից սովորել:
  • Երբ խաղն ավարտվում է, թագավորն ու զինվորը տեղադրվում են նույն արկղի մեջ:
  • Վրեժը մի ուտեստ է, որը հրամցվում է սառը վիճակում:
  • Ավելի լավ է ապրել մեկ օր առյուծի հետ, քան ամբողջ կյանքդ ոչխարի:
  • Հյուրերը դա նույնն են ինչ ձուկը՝ երեք օրից հոտում են:
  • Կյանքը նման է Ամանորյա տոնածառի՝ միշտ կգտնվի մեկը ով կջարդի տոնածառի խաղալիքը:
  • Աստված իմ, փրկիր ինձ ընկերներից, իսկ թշնամիների հետ հարցերը ես ինքս կլուծեմ:
  • Ով գիտի իրեն՝ գիտի ամբողջ աշխարհը:
  • Չկա ոչինչ անհնարին, եթե դու դա ուզում ես:
  • Մի՛ դատիր մարդուն նրանով, ինչ խոսում են նրա ետևից:
  • Գինին և ընկերությունը եթե հին չեն, ապա գրոշ անգամ չարժեն:
  • Եթե ստում ես՝ եղի՛ր հակիրճ:
  • Ժամանակ առ ժամանակ հանդուրժիր հիմարներին՝ կարող է արժեքավոր ինչ-որ բան սովորես, սակայն երբեք մի վիճիր նրանց հետ:
  • Եղանակը, ամուսինը և որդիները այնպիսին են, ինչպիսին թվում են:
  • Թշնամիները վտանգավոր են, երբ թվում են պարտված:
  • Երկու տարբերակ կա կնոջ հետ վիճելու: Նրանցից և ոչ մեկն էլ չեն աշխատում:
  • Գեղեցկությունն առանց բարության նման է թթված գինուն:
  • Էշ ծնվածը ձի չի մեռնի:
  • Ուզում ես, որպեսզի քեզ գնահատե՞ն. մահացի՛ր:
  • Երբ ընտրում ես կին կամ գնում ես ձի փակիր աչքերդ և վստահիր Աստծուն:
  • Ոչ ոք չի ցանկանում լինել միայնակ, նույնիսկ դրախտում:
  • Ամեն ինչ Աստծուց է, բացառությամբ կնոջ:
  • Ոչինչ չանելով սովորում ես անել վատ:
  • Սերը, կրակը և հազը մարդկանցից չես թակցնի:
  • Սիրային պատերազմում հաղթում է նա, ով հեռանում է:
  • Ով գարեջուր է խմում, ապրում է մինչև հարյուր տարի:
  • Բավարար չէ փող ունենալ, պետք է նաև իմանալ այն ծախսելու ձևը:
  • Դանդաղ ծերությունը երկարակեցության գրավականն է:
  • Միայն իսկական ընկերը կասի ձեզ, որ ձեր դեմքը կեղտոտ է:
  • Ձեռք մի տուր պրոբլեմներին, քանի դեռ նրանք ձեռք չեն տվել քեզ:
  • Աշխարհը պատկանում է համբերատարներին:
  • Հույսը լավ է նախաճաշին, բայց վատ ընթրիքին:
  • Գետի խորությունը երբեք մի չափիր երկու ոտքով:
  • Չկա խաղաղություն հավանոցում, որտեղ աքլորը լռում է, իսկ հավը բղավում:
  • Սև հավը նույնպես ածում է սպիտակ հավկիթներ:
  • Ավելի լավ է ունենալ բավական, քան շատ:
  • Աստված սիրում է խոսել նրանց հետ, ովքեր լռում են:
  • Մարդուն ավելի շատ փոխում են տարիները, քան գրքերը:
  • Ինչը քոնն է, չի վերցնի ոչ մեկ

Աղբյուրը՝ arxangelo.info

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։ Читать далее

«Ձևն ու հոգին» Հ.Թումանյան

hovhannes-tumanyani--n5864-1Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին․ իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանամ ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանը փչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանամ։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Իմ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին և այն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ են խաղում.

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիսի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն ռեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

«Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» N 5)։

«Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՛ք. հայոց թատրոնը մեռնում է․․․ այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ․․․ բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել․․․ նա պիտի ապրի․․․ իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» N 5)։

Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությանները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչ այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որ գեղարվեստի աշխարհին տվել է հանճարներ․․․»։ («Սուրհանդակ» N 53)։

Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիկական Ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորության, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ էլ չեն մտածում թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ. էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիքական Ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում։

Իսկ ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիքական Ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ թատերական գրվածքին։ Նրանք հավանություն գտած պիեսին, անուն ունեցող գրողներին զլանում են ամբողջ մրցանակը տալ, կեսն են տալի, որ կարծեմ 150 ռուբլի է։ Կավելացնեմ, որ Շիրվանզադեի, Ահարոնյանի և մյուսների պիեսները խաղում եք շարունակ ու իրենց, դրամատուրգներին թողնում զուրկ, բողոքավոր։ Կավելացնեմ վերջապես, որ հայոց թատրոնը, այսինքն թատերական գրականությանը խրախուսելու համար տրված գումարը ծախսել եք, կարծելով թե դուք եք թատրոնը և էդ թատրոնն է, որ հյութ է տալի գրականությանը, ոչ թե գրականությունը, որ հյութ է տալի թատրոնին։

Էդպես էլ դերասանների վերաբերությամբ։ Տաղանդավոր, ջահել մարդիկ են երևում, տարիներով քաշ են գալի էդ կիսամեռ բեմի կուլիսներում, մաշվում, փչանամ, և դեռ մինչև էսօր հոգ չի տարված նրանցից մեկն ու մեկի վրա։ Բայց ի՞նչ եմ ասում, չեք էլ մտածել, որ նրանցից շատ շատերը մինչև անգամ կարգին հայերեն չգիտեն ու մինչև օրս էլ սրվակին սրիկա են ասում։

Թատրոնն էս է, պարոննե՛ր, իսկ դուք պատերին եք նայում։ Եվ ձեր էս սխալը ծանրանում է ավելի ևս, որ դուք ձեր խնամած էդ հիմնարկությունն անվանում եք հայոց թատրոն, մինչդեռ դա միայն Թիֆլիսի, էն էլ Թիֆլիսի մի փոքրիկ մասի թատրոնն է, իսկ հայոց թատրոնն էն կենդան թատրոնն է, որին դուք լավ չեք վերաբերվում։

Աղբյուրը՝  Վիքիդարան

Հրաշալի է, ես կրկին իմ «մոլորակում» եմ

 

 

 

Երեկ, Դպրոց-պարտեզում, իմ ամառային հերթապահության ընթացքում հանդիպեցի մի խումբ սեբաստացի ճամբարականների: Տպավորիչ էր այն միասնական ոգևորությունը, որը համախմբել էր նրանց: Ի՜նչ սիրով, հոգատարությամբ էին նրանք խնամում ու մաքրում իրենց ճամբար-միջավայրը, միասին խաղում, լողում ու վայելում վաստակած նախաճաշը: Ես շարունակ հիանում էի նրանցով ու մտքումս կենդանանում էին Անտուն Դը Սենտ Էքզյուպերիի հայտնի հերոսի խոսքերը. «Այստեղ մի հաստատուն կարգ կա,- հետագայում ասաց փոքրիկ իշխանը:- Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը: Հենց որ կարողացար բաոբաբի ծիլերը տարբերել վարդի թփերից, պետք է դրանք անմիջապես արմատախիլ անես: Վարդի ու բաոբաբի մատաղ ծիլերը շատ են իրար նմանվում: Դա շատ ձանձրալի աշխատանք է, բայց բոլորովին դժվար չէ»:


«Արտաշես և Սաթենիկ»

1257278872_artashes-i-satenikԱշխարհաբար

Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր — ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է երկուսին:

Բայց որովհետև հայոց զորքերն ալանների թագավորի որդուն բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում պատանուն հետ տալ, պատանու քույրը (Սաթենիկը) գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և թարգմանների միջոցով ձայն է տալիս (խոսքն ուղղում է) Արտաշեսի բանակին: Читать далее

Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Գրադարան