«17 զարմանահրաշ փաստ տիեզերքի մասին»

Աղբյուրը՝ arxangelo.info

Այս տիեզերքի մասին քիչ հայտնի փաստերի ցանկում տեղ են գտել աներևակայելի փաստեր՝ սկսած այրվող սառույցներով պատված մոլորակներից, վերջացրած ադամադներով, որոնք ավելի մեծ են, քան մեր Երկիր մոլորակը: Եվ այսպես.

1. Արևի զանգվածը կազմում է արեգակնային համակարգի նյութի ընդհանուր զանգվածի 99%:

2516-610x360

2. Մեր տիեզերքում գոյություն ունի մոլորակ HD189733b անվանումով, որտեղ տեղում է ապակյա անձրև:

2416-610x360

3. Ֆոտոնի շրջագայությունը արևի միջուկից մինչև արևի մակերես կազմում է 170 հազար երկրային տարի:

2316-610x360

4. Եվ ևս 8 րոպե է անհրաժեշտ, որպեսզի ֆոտոնը պոկվելով արևի մակերեսից, հասնի մեր աչքերին:

2216-610x360

5. Արծվի համաստեղությունում գոյություն ունի գազային ամպ, որը պարունակում է այնքան քանակությամբ ալկոհոլ, որը կհերիքեր 200 սեպտիլիոն (1024) լիտր գարեջուր արտադրելու համար:

2016-610x360

6. Աղբային բզեզները, առաջին հայացքից այդքան պարզունակ արարածները, նավիգացիայի համար կարող են օգտագործել իրենց դիքրը համեմատած Ծիր Կաթինի հետ:

1916-610x360

7. Երկրից 33 լուսային տարիներ հեռավորության վրա գտնվում է էկզոմոլորակ (այդպես են անվանում մոլորակները, որոնք գտնվում են արեգակնային համակարգից դուրս), որի մակերեսը ամբողջությամբ պատված է այրվող սառույցով:

1816-610x360

8. Տիեզերքում ամեն օր առաջանում է մոտավորապես 275 միլիոն նոր աստղ:

1616-610x360

9. Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը՝ Օլիմպ լեռը գտնվում է Մարսում: Այն 3 անգամ բարձր է Էվերեստից և բառացիորեն «խոցում է» Մարսի մթնոլորտը:

1516-610x360

10. Բացի դրանից այն ունի հսկայական լայնություն. եթե մենք կանգնեինք նրա խառնարանի ծայրին, հրաբխի հիմքը կլիներ հորիզոնի գծի այն կողմ:

1416-610x360

11. Երկրագնդի պտույտը կրճատվում է մոտավորապես 17 միլիվայրկյան ամեն 100 տարին մեկ:

1015-610x360

12. Վեներայում մեկ օրը ավելի երկար է տևում, քան տարին: Բանը նրանում է, որ մեկ պտույտ արեգակի շուրջ մոլորակը ավելի արագ է կատարում, քան իր առանցքի շուրջ:

916-610x360

13. Մեր գալակտիկայից դուրս գոյություն ունի երկնային մարմին, որը իրենից ներկայացնում է մի ամբողջական ադամանդ և որը ավելի մեծ է, քան Երկիր մոլորակը:

715-610x360

14. Մեկ թեյի գդալ նեյտրոնային աստղի նյութի զանգվածը կազմում է մոտ միլիարդ տոննա:

615-610x360

15. Երկրագնդի մոտ օրբիտայում հաշվարկուվում է ավելի քան 8 միլիարդ առարկաներ, որոնք պատկանում են տիեզերական աղբին:

316-610x360

16. Ամեն տարի լուսինը հեռանում է Երկիր մոլորակից 3.8 սմ-ով:

263-610x360

17. Եթե ինչ-որ մեկին հաջողվեր տեղադրել Սատուրնը ջրով լի անոթի մեջ, ապա մոլորակը չէր սուզվի, այլ կլողար ջրի մակերեսին (ըստ աստղագետների հաշվարկների, Սատուրնի խտությունը կազմում է ընդամենը 0.687 գ/սմ3, ինչը ավելի քիչ է, քան ջրի խտությունը):

1101-610x360

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s