Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։ Читать далее

Реклама

«Իմ ուսումնական ամառը»

 

Նախագիծը 4-5 -րդ դասարաններում

Տևողությունը՝ ուսումնական տարվա առաջին երկու շաբաթը /01- 14/

Հաշվի են առնված նաև հանգստյան օրերը, քանի որ տրված առաջադրանքները կատարվելու են նաև առցանց տարբերակով:

Այս նախագիծն իր մեջ ամփոփում է երկու ենթաթեմաներ՝

              Առաջին շաբաթ

  • «Ամառային հանգստի կազմակերպում» (հայրենագիտական ճամփորդություններ, թափառումներ, մասնակցություն ճամբարներին, այցեր և այլն

Երկրորդ շաբաթ

  • «Ամառային ընթերցանություն» , «Կինոդիտում» կամ այլ հետազոտական աշխատանքի, ուսումնադիրության, դիտարկման ներկայացում, քննարկում

Читать далее

Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Նախագծեր

Աշուն–գիշեր

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով

Օդի վրան։

Առաջադրանք

1. Կարդա՛ և առանձնացրո՛ւ նույն վերջավորությունն ունեցող բառերը:

2.Մուտքագրի՛ր ընտրածդ բառերը և դրանք գործածելով, տարբեր շուտասելուկներ հորինի՛ր:

Ձայնագրիչը լեզվագործունեության գրավիչ «խաղալիք»

Մայրենի լեզվի դասավանդումը կրտսեր դպրոցում, այլ կերպ ասած՝ խոսքի մշակույթ առարկան, տասնյակ տարուց ավել, իմ աշխատանքային ուսումնասիրության առարկան է դարձել: Իմ այս մեթոդական-պատումի դրդապատճառը, մի խումբ ծնողների հարցադրմանն է ուղղված: Մենք՝ կրթահամալիրի դասավանդողներս, հաճախ ենք հանդիպում ծնողների համառ դիմադրությանը, ովքեր կարծում են, թե մայրենի լեզուն յուրացնելու համար ուղղագրական ու քերականական կանոն-սահմանումների ուսուցումը խիստ պարտադիր է: Читать далее

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Читать далее

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։ Читать далее

Մայր Թերեզա . Պատվիրաններ դաստիարակներին ու ծնողներին

  • Ուշադիր եղե՛ք երեխաների հետ խոսելիս: Մեծահասակները երբեմն բավարար կերպով չեն վերահսկում իրենց արտահայտությունները: Ծնողներն ու դաստիարակները հաճախ երեխաներին անբան, անխելք, անտաղանդ են անվանում, դրանով իսկ կործանելով նրանց: Տրվելով ներշնչանքին, որոշ ժամանակ անց, երեխաներն իսկապես դառնում են անհետաքրքիր, անբան ու անընդունակ:
  • Հարկավոր չէ երեխաներին վախեցնել հրեշներով, գայլերով, ոստիկանությամբ: Դա նրանց չի դարձնի ո՛չ ավելի խելոք, ո՛չ էլ՝ ավելի բարի:
  • Երեխաներին դաստիարակեք, նրանց համար անթերի օրինակներ ծառայելով: Նրանք չեն սիրում խրատներ ու հանդիմանություններ: Երեխաները ցանկանում են տեսնել ձեր արարքները, ոչ թե լսել ձեր խրատները:
  • Ցանկացած հանգամանքում մի՛ ցուցադրեք նրանց ձեր թերություններն ու թուլությունները, այլապես նրանք կկորցնեն կողմնորոշումը:
  • Երեխան մշտապես ձգտում է անխախտ հեղինակություն ունենալ, ով կպաշտպանի իրեն: Նա ծնողների մոտ ֆիզիկական ու հոգեբանական աջակցույթուն է փնտրում: Եթե ընտանիքում նա վեճերի, անարդարության ու կեղծիքի ականատես է լինում, ապա ինչպե՞ս ծնողները կարող են ակնկալել, որ իրենց կհաջողվի առողջ զավակ դաստիարակել:
  • Երբեք մի՛ պատժեք երեխային, եթե դուք զայրացած եք: Դուք նրա հիշողության մեջ կթողեք ատելության, չարության, այլ ոչ թե արդարացիության տպավորություն: Իսկական դաստիարակության համար, նա պետք է զգա ձեր արդարացիությունը:
  • Երբեք երեխային մի՛ պատժեք թշնամություն ու չարություն արտահայտող հայացքով: Նա արագ կմոռանա ապտակը, բայց ձեր ատելությամբ ու չարությամբ լի հայացքը՝ երբե՛ք:
  • Ձեր հանդիմանությունները չպետք է թելադրված լինեն նրանով, որ ձեր համբերությունը սպառվել է, այլ երեխային բացատրելով, որ իր իսկ բարօրության համար, պետք է որոշակի կանոններ պահպանի:
  • Երեխաները պետք է անսահման վստահեն իրենց ծնողներին: Դա համերաշխ ու սիրող ընտանիքում երեխաների դաստիարակության հիմնական կանոններից մեկն է:
  • Երբեք մի՛ միջամտեք երեխայի գործողություններին, քանի դեռ նա ինքը ձեզ չի դիմել օգնության խնդրանքով:
  • Երբեք վատ մի՛ խոսեք երեխայի մասին, ոչ նրա ներկայությամբ, ոչ էլ առանց նրա: Կենտրոնացե՛ք նրա մեջ լավի դաստիարակության վրա այնպես, որ արդյունքում վատի համար ավելի ու ավելի քիչ տեղ մնա:
  • Ակտիվ եղիր միջավայրի փոփոխությունների գործում և օգնի՛ր երեխայիդ կառուցողական փոխազդեցություն սահմանել այդ միջավայրի հետ:
  • Ցո՛ւյց տուր յուրաքանչյուր զարգացնող նյութի տեղն ու դրա հետ աշխատելու մեթոդները: Պատրա՛ստ եղիր արձագանքելու երեխայի կանչին, ով դիմում է քեզ: Հարգի՛ր երեխայի սխալվելու իրավունքը, բայց կանխի՛ր ցանկացած գործողություն, որը սպառնում է նրա կամ ուրիշների անվտանգությանը:
  • Հարգի՛ր հանգստացող կամ ուրիշների աշխատանքին լուռ հետևող երեխայի իրավունքը: Երբեք մի՛ պարտադրիր նրան այլ ակտիվ գործողություններ:
  • Օգնի՛ր նրանց, ովքեր աշխատանք են փնտրում ու չեն կարողանում գտնել այն:
  • Մի հոգնի՛ր երեխայի համար կրկնել այն ցուցադրությունները, որոնցից նախկինում նա հրաժարվել է: Օգնի՛ր յուրացնել նախկինում չյուրացրածը, որպեսզի նա կարողանա հաղթահարել անկատարության զգացողությունը:
  • Օգնելու քո պատրաստակամությունը դարձրու տեսանելի այն երեխայի համար, ով գտնվում է որոնումների մեջ, և անտեսանելի նրա համար, ով արդեն ամեն ինչ գտել է:

Ռուսերենից թարգմանեց՝ Արմինե Աբրահամյանը