«Իմ ուսումնական ամառը» նախագիծ

Նախագիծը 4-5 -րդ դասարաններում

Տևողությունը՝ ուսումնական տարվա առաջին երկու շաբաթը /01- 14/ հաշվի են առնված նաև հանգստյան օրերը:

Նպատակը՝ Հաղորդակցային կարողությունների զարգացում, ծանոթացում

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
  • Բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության ձևավորում, զարգացում:
  • Բառապաշարի հարստացում

Ուսումնական գործունեության ձևերը՝

  • Աշխատանք հանրագիտարանի և այլ ուսումնական գրականության հետ:
  • Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
  • Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
  • Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
  • Թարգմանություն
  • Տեսանյութի պատրաստում, ներկայացում
  • Բանավեճի կազմակերպում
  • Որոնողական աշխատանք տրված թեմաներով

Շարունակել կարդալ