«Իմ ուսումնական ամառը» նախագիծ

Նախագիծը 4-5 -րդ դասարաններում

Տևողությունը՝ ուսումնական տարվա առաջին երկու շաբաթը /01- 14/ հաշվի են առնված նաև հանգստյան օրերը:

Նպատակը՝ Հաղորդակցային կարողությունների զարգացում, ծանոթացում

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
  • Բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության ձևավորում, զարգացում:
  • Բառապաշարի հարստացում

Ուսումնական գործունեության ձևերը՝

  • Աշխատանք հանրագիտարանի և այլ ուսումնական գրականության հետ:
  • Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
  • Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
  • Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
  • Թարգմանություն
  • Տեսանյութի պատրաստում, ներկայացում
  • Բանավեճի կազմակերպում
  • Որոնողական աշխատանք տրված թեմաներով

Այս նախագիծն իր մեջ ամփոփում է երկու ենթաթեմաներ՝

    Առաջին շաբաթ

  • «Ամառային հանգստի կազմակերպում» (հայրենագիտական ճամփորդություններ, թափառումներ, մասնակցություն ճամբարներին, այցեր և այլն)

Առաջադրանքների փաթեթ

«Ամառային հանգստի կազմակերպում» թեմայի շուրջ

  1. Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում )
  2. Ամառային հիշարժան տպավորություններ, արկածներ (գրավոր պատմի՛ր քո ամենավառ տպավորության կամ արկածի մասին և հրապարակի՛ր:

   3. Ընկերներիդ, ծանոթներիդ հետ հարցազրույց վարի՛ր և ռադիոնյութ պատրաստի՛ր:

 Տնային առաջադրանքներ

  1. Մի դիմանկարի կամ ֆոտոնկարի պատմություն (աշխատանքի ընտրության ձևն ազատ է)
  • Գրավոր պատում
  • Ձայնագրություն
  • Տեսանյութ
  1. «Իմ ամառը» տեսանյութ, գրավոր կամ բանավոր պատումի ուղեկցությամբ:

Ներկայացնում է Արայիկ Մարգարյանը

Երկրորդ շաբաթ

  • «Ամառային ընթերցանություն» , «Կինոդիտում» կամ այլ հետազոտական աշխատանքի, ուսումնասիրության, դիտարկման ներկայացում, քննարկում:

Առաջադրանքներ

1. Իմ ընթերցած ստեղծագործությունները: Ներկայացման ձևն ազատ է:

Պատմում է Հայկ Մկտրչյանը 

  • Գրավոր պատում: ,, Ինչո՞վ եմ նման իմ ընթերցած ստեղծագործության հերոսին,,:
  • Տեսանյութ
  • Ստեղծագործության մեկնաբանում

Դասարանական, խմբային աշխատանքների կազմակերպում:

2. Ստեղծագործության առցանց քննարկում, մեկնաբանում:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s