Մայր Թերեզա . պատվիրաններ դաստիարակներին ու ծնողներին

  • Ուշադ՛իր եղեք երեխաների հետ խոսելիս: Մեծահասակները երբեմն բավարար կերպով չեն վերահսկում իրենց արտահայտությունները: Ծնողներն ու դաստիարակները հաճախ երեխաներին անբան, անխելք, անտաղանդ են անվանում՝ դրանով իսկ կործանելով նրանց: Տրվելով ներշնչանքին, որոշ ժամանակ անց, երեխաներն իսկապես դառնում են անհետաքրքիր, անբան ու անընդունակ:
  • Հարկավոր չէ երեխաներին վախեցնել հրեշներով, գայլերով, ոստիկանությամբ: Դա նրանց չի դարձնի ո՛չ ավելի խելոք, ո՛չ էլ՝ ավելի բարի:
  • Երեխաներին դաստիարակեք, նրանց համար անթերի օրինակներ ծառայելով: Նրանք չեն սիրում խրատներ ու հանդիմանություններ: Երեխաները ցանկանում են տեսնել ձեր արարքները, ոչ թե լսել ձեր խրատները:
  • Ցանկացած հանգամանքում մի՛ ցուցադրեք նրանց ձեր թերություններն ու թուլությունները, այլապես նրանք կկորցնեն կողմնորոշումը:
  • Երեխան մշտապես ձգտում է անխախտ հեղինակություն ունենալ, ով կպաշտպանի իրեն: Նա ծնողների մոտ ֆիզիկական ու հոգեբանական աջակցույթուն է փնտրում: Եթե ընտանիքում նա վեճերի, անարդարության ու կեղծիքի ականատես է լինում, ապա ինչպե՞ս ծնողները կարող են ակնկալել, որ իրենց կհաջողվի առողջ զավակ դաստիարակել:
  • Երբեք մի՛ պատժեք երեխային, եթե դուք զայրացած եք: Դուք նրա հիշողության մեջ կթողեք ատելության, չարության, այլ ոչ թե արդարացիության տպավորություն: Իսկական դաստիարակության համար, նա պետք է զգա ձեր արդարացիությունը:
  • Երբեք երեխային մի՛ պատժեք թշնամություն ու չարություն արտահայտող հայացքով: Նա արագ կմոռանա ապտակը, բայց ձեր ատելությամբ ու չարությամբ լի հայացքը՝ երբե՛ք:
  • Ձեր հանդիմանությունները չպետք է թելադրված լինեն նրանով, որ ձեր համբերությունը սպառվել է, այլ երեխային բացատրելով, որ իր իսկ բարօրության համար, պետք է որոշակի կանոններ պահպանի:
  • Երեխաները պետք է անսահման վստահեն իրենց ծնողներին: Դա համերաշխ ու սիրող ընտանիքում երեխաների դաստիարակության հիմնական կանոններից մեկն է:
  • Երբեք մի՛ միջամտեք երեխայի գործողություններին, քանի դեռ նա ինքը ձեզ չի դիմել օգնության խնդրանքով:
  • Երբեք վատ մի՛ խոսեք երեխայի մասին, ոչ նրա ներկայությամբ, ոչ էլ առանց նրա: Կենտրոնացե՛ք նրա մեջ լավի դաստիարակության վրա այնպես, որ արդյունքում վատի համար ավելի ու ավելի քիչ տեղ մնա:
  • Ակտի՛վ եղիր միջավայրի փոփոխությունների գործում և օգնի՛ր երեխայիդ կառուցողական փոխազդեցություն սահմանել այդ միջավայրի հետ:
  • Ցո՛ւյց տուր յուրաքանչյուր զարգացնող նյութի տեղն ու դրա հետ աշխատելու մեթոդները: Պատրա՛ստ եղիր արձագանքելու երեխայի կանչին, ով դիմում է քեզ: Հարգի՛ր երեխայի սխալվելու իրավունքը, բայց կանխի՛ր ցանկացած գործողություն, որը սպառնում է նրա կամ ուրիշների անվտանգությանը:
  • Հարգի՛ր հանգստացող կամ ուրիշների աշխատանքին լուռ հետևող երեխայի իրավունքը: Երբեք մի՛ պարտադրիր նրան այլ ակտիվ գործողություններ:
  • Օգնի՛ր նրանց, ովքեր աշխատանք են փնտրում ու չեն կարողանում գտնել այն:
  • Մի հոգնի՛ր երեխայի համար կրկնել այն ցուցադրությունները, որոնցից նախկինում նա հրաժարվել է: Օգնի՛ր յուրացնել նախկինում չյուրացրածը, որպեսզի նա կարողանա հաղթահարել անկատարության զգացողությունը:
  • Օգնելու քո պատրաստակամությունը դարձրո՛ւ տեսանելի այն երեխայի համար, ով գտնվում է որոնումների մեջ, և անտեսանելի նրա համար, ով արդեն ամեն ինչ գտել է:

Ռուսերենից թարգմանեց՝ Արմինե Աբրահամյանը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s