Խմբային աշխատանք ձայնագրիչի գործածությամբ

Թեման՝ Աշնանային արձակուրդներ

Նպատակը՝ Տրված թեմայի շուրջ քննարկման ծավալում և ռադիոնյութի պատրաստում

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի մշակում
  • Հաղորդակցային կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ խմբովի մտածելու, քննարկելու, կարծիքները գրանցելու կարողությունների զարգացում
  • Բանավոր խոսքը ձևակերպելու, գրանցելու կարողությունների մշակում
  • Արտահայտվելու, խոսողին լսելու կարողությունների զարգացում
  • Քննարկելու, ուրիշի կարծիքը ընդունելու և վերլուծություններ անելու հմտությունների զարգացում
  • Հարցադրումներ անելու, հարցազրույց վարելու կարողությունների ձևավորում

Читать далее

Реклама

Մաքրության 7 արևելյան կանոնները

Արևելքում գոյություն ունի մաքրության 7 կանոն.

1. «Ձեռքերի մաքրություն». նշանակում է չվերցնել ավելորդը: Այստեղ  նկատի ունի նաև շահույթի քառասուներորդ, տասնորդական կամ մեկ այլ մաս, որը հարկավոր է տալ կարիքավորներին:

2. «Ականջների մաքրություն». նշանակում է չլսել վախեցած, զայրացած, չարացած մարդկանց: Եվ զերծ պահել սեփական լսողությունը, բանբասանքից, հայհոյանքներից և դատարկ խոսքերից:

3. «Աչքերի մաքրություն». դա նշանակում է զերծ պահել աչքերն ատելությունից, չարությունից, նախանձից և ցանկասիրությունից:

4. «Բերանի մաքրություն». նշանակում է զերծ պահել սեփական բերանը ավելորդ շատախոսությունից, հայհոյանքներից: Լռությունը ոսկի է:

5. «Մարմնի և հագուստի մաքրություն». Դա նշանակում է մարմինն ու հագուստը մաքուր պահել:

6. «Մտքերի մաքրություն». նշանակում է դուրս շպրտել գլխից բացասական մտքերը և չար մտադրությունները: Դա նաև նշանակում է չխղճալ ինքդ քեզ: Ինչո՞ւ խղճալ ինքդ քեզ: Ավելի լավ չէ՞ ոգեշնչել ինքդ քեզ:

7. «Հոգու և սրտի մաքրություն». դա նշանակում է պահել և պահպանել հոգու պոռթկումները և չանտեսել դրանք: Սիրեք և փոխարենը ոչինչ մի պահանջեք: Սերը արդեն ինքնին երջանկություն է:

Աղբյուրը՝  arxangelo.info

Հայացք՝ բարձունքից

Բարձունքից ամեն ինչ այլ էր թվում: Մենք ամեն օր նայում ենք մեր շուրջը ու երբեմն շատ բաներ չենք նկատում, իսկ վերևից՝ ամեն ինչ տեսնում և զգում էինք: Բարձունքից նայելիս՝ մենք զարմանում էինք, թե՝ ինչ մե՜ծ,  գեղեցիկ ու հին քաղաք ունենք: Զարմանում ու հպարտանում էինք նրանով: Բլուրների վրայով քայլելիս, մենք մեզ հին Էրեբունու բնակիչներ էինք զգում, իսկ հին ավերակների ձայները մեզ տեղափոխում էին Արգիշտի թագավորի իշխանության ժամանակները: Բարձունքից  մենք մեզ քաղաքի տերերն էինք զգում : Երբ քամի էր բարձրանում, թվում էր, թե մենք ժայռերի վրա ապրող արծիվներ ենք ու ճախրում ենք Հին ու Նոր Երևանի կախարդական երկինքներով: Մեր հայացքի տակ մենք ունեինք երկու Երևան, և այդ երկուսն էլ մեզ շա՜տ հարազատ էին: Մենք սիրում ենք քեզ, մեր երազանքների  ընկեր Երևան:

Մի գիշեր անտառում

Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։ Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։ Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։ Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։ Читать далее

Ստեփան Զորյան․ «Չալանկը»

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։ Читать далее

Ասե՛ք տեսնեմ՝ ո՞վ եմ ես

Իրերի կերպավորում- հնար

Մեր օրը սկսեցինք պարային մարմնամարզությամբ: Տրամադրությունն այնքան պարային էր, որ պարասրահը լքել չէինք ցանկանում: Որոշեցինք մեր հաջորդ աշխատանքը համապատասխանեցնել  մեր պարային տրամադրությանը: Սկսեցինք պարային մնջախաղ խաղալ: Օրվա «հերոսները» խոհանոցային իրերն էին: Երեխաներից յուրաքանչյուրը մի առարկա էր մտապահում ու  պարի միջոցով ներկայացնում այն: Մեկը՝ պարում էր, մյուսները՝ փորձում էին գուշակել:  Ամեն անգամ պատահական երաժշտություն էր հնչում: Մասնակիցներից մեկն առաջ էր գալիս ու ներկայացնում իր տարօրինակ պարը: Շա՜տ հետաքրքիր էր, ո՞ւմ մտքով կանցներ, որ «եռացող թեյնիկը, դատարկ կաթսան, սուրճի բաժակը, կռվարար պատառաքաղը» կարող են այսքան ծիծաղ ու բարձր տրամադրություն առաջացնել: Պարերը ներկայացնելուց հետո, հորինեցինք ու մուտքագրեցինք մեր մենախոսություն-պատումները, հետո նկարեցինք ու կերպավորեցինք:

տՆերկայացնենք դրանցից առավել հաջողվածները. Читать далее

Ջ.Ռոդարի «Իրերի կերպավորում» հնար

Աղբամանների1 բողոքը

Կար-չկար մի աղբաման կար: Այս աղբամանը ամեն օր մարդկանցից բողոքում էր. Ա՜յ՝ այսպես.

-Օ~ֆ, էս մարդիկ ինչ փնթի են: Գալիս են ու աղբը հենց կողքիս գցում: Գոնե իմ մեջ լցնեն: Դա դեռ ոչինչ, բա որ ամիսներով ինձ չեն դատարկում: Դա պատմելու բան չի : Այդ ժամանակ ես գժվում եմ:

Վարդան Վարդանյան

Ես աղբաման եմ: Ինչ ասես, որ չեն լցնում մեջս: Մի անգամ էլ այսպիսի մի դեպք պատահեց:

Մի չարաճճի երեխա լուցկին վառեց ու գցեց բերանս: Քիչ էր մնում վառվեի, բայց ինձ մի կերպ փրկեցին: Դրա համար էլ որոշեցի փոքրիկներին խորհուրդ տալ.

-Մեջս երբեք վառված լուցկի մի՛ գցեք: Ես աղբաման եմ, ոչ թե՝ կրակաման: Ավելի լավ կլինի կրակից հեռու մնաք, թե չէ՝ իմ օրը կնկնեք:

Սահակյան Էրիկ

Աղբամանը հոգնել էր դատարկությունից: Ոչ ոք նրա մեջ աղբ չէր լցնում: Խեղճը չգիտեր ինչ աներ: Մի օր նա իր տիրոջն ասաց.

_Հե՛յ, ընկեր, ինչո՞ւ աղբն իմ մեջ չես լցնում: Բա ես ինչի՞ համար եմ:

Մարդը լսեց նրան ու վախեցավ: Նա մտածեց. «Պահո՜, ինձ մենակ խոսող աղբամանն էր պակաս» : Գնամ, բակիս աղբը հավաքեմ, բերեմ սրա բերանը փակեմ, թե չէ՝ ինձ աշխարհքով մեկ խայտառակ կանի էս անպիտանը:

Մարդանյան Ռազմիկ Читать далее