Հատված Վ. Սարոյանի ,,Մարդկային կատակերգություն,, վեպից
Ա յդ շաբաթ օրը Հոմեր Մաքոլիի կյանքում ամենաերկար ու արկածալից օրը եղավ։ Նույնիսկ աննշան բաները սկսեցին նոր կարևորություն ու նշանակություն ստանալ, և նա սկսեց հասկանալ դրանց իմաստը։ Անցյալ գիշերվա ահավոր ու հուզումնալի քունը պատճառ դարձավ, որ ամեն բանի հանդեպ նա այսուհետև միշտ արթուն լինի։ Ամբողջ ուժով նա փորձել էր մահվան համբավաբերին հեռու վանել Իթաքայից և նրա ժողովրդից։ Այդպես էր եղել կյանքում, իսկ այժմ դա այլևս երազ չէր։ Շարունակել կարդալ