Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում.

— Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացող խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է. Շարունակել կարդալ

Առակի վերլուծություն

Յուրաքանչյուր մարդ ունի իր լավ ու վատ կողմեր,
Պապիկը նմանեցնում էր դա երկու գայլերի:
Մի գայլը վատն էր, իսկ մյուսը՝ լավը և ուզում է ասել, որ դա մարդկանց բնավորության գծերն են։ Հաղթում է նա, ում որ դու օրինակ ես լինում և բարություն  սովորեցնում ։
Անուշիկ Ոսկանյան

Շարունակել կարդալ

Հաղթում է այն գայլը, ում դու կերակրում ես

Առակը կարդա՛ Նունե Մովսիսյանի բլոգում

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ և վերլուծի՛ր:

2. Ընկերոջդ հետ դերերով կարդացե՛ք և ձայնագրե՛ք առակը:

3. Ներկայացրու՛ առակը paint ծրագրով:

Ինչն էր ամենից շատ զարմացնում Դալայ Լամային

Մի անգամ Դալայ Լամային հարցրեցին, թե ինչն է նրան ամենից շատ զարմացնում:
— Մարդը,-պատասխանեց նա:
Սկզբում նա զոհաբերում է իր առողջությունը, որպեսզի փող աշխատի: Հետո փող է ծախսում, որպեսզի վերականգնի իր առողջությունը: Այդ ընթացքում նա այնքան է անհանգստացած լինում իր ապագայով, որ երբեք չի վայելում ներկան: Արդյունքում նա ապրում է ո՛չ ներկայով, ո՛չ ապագայով: Նա ապրում է այնպես, կարծես երբեք չի մահանա, իսկ մահանալուց ափսոսում է, որ չապրեց:

Աղբյուրը՝ www harmonia.am

Հրաժարում սեփականությունից

Մի մարդ հարցնում է իմաստունին.
-Ինչպե՞ս հասկանամ սեփականությունից հրաժարվելու պատվիրանը. մի աշակերտ հրաժարվեց ողջ ունեցվածքից, բայց Ուսուցիչը շարունակում է նրան ասել. <<Հրաժարվի՛ր սեփականությունից>>: Իսկ մի ուրիշը շրջապատված է բազմաթիվ իրերով, սակայն Ուսուցիչը նրան սեփականությունից հրաժարվելու կոչ չի անում:
-Սեփականությունից հրաժարվել` նշանակում է ազատվել ոչ թե իրերի առկայությունից, այլ դրանց մտքից, դրանց հետ ունեցած կապվածությունից: Կարելի է ունեցվածքի տեր լինել, բայց սեփականատեր չլինել, կապված չլինել ունեցվածքին:

Աղբյուրը՝ http://www.harmonia.am/

Ամենադժվարը նաև ամենահասանելին է

Հետապնդվող ձիավորը նետվում է գետի ամենալայն տեղը: Հետապնդողը կանգ է առնում` կարծելով, թե ջուրը նետված ձիավորը կխեղդվի, բայց նա բարեհաջող կերպով դուրս է գալիս մյուս ափ: Հետապնդողը նույնպես որոշում է անցնել մյուս ափ, և որպեսզի ժամանակ չկորցնի, փորձում է գետն անցնել ամենանեղ տեղից, սակայն ջրասույզ է լինում ու խեղդվում. գետը վտանգավոր է ամենանեղ տեղում:
Թեթևության, դյուրինության պատրանքի որոնումները սխրանքի չեն հասցնում: Ամենադժվարը նաև ամենահասանելին է:

Աղբյուրը՝ http://www.harmonia.am/

Ինքներդ դարձեք Ձեր լույսը

Բուդդան մեռնում էր: Քառասուն տարի շարունակ հազարավոր մարդիկ հետևում էին նրան: Հիմա նա մեռնում էր:
— Սա իմ վերջին օրն է: Եթե հարցնելու բան ունեք, հարցրեք: Հասել է ժամը, երբ ամեն մարդ պիտի գնա իր ճանապարհով:
Անթափանց խավարը պատում է Բուդդայի աշակերտներին: Անանդան` Բուդդայի սիրելի աշակերտը, լալիս էր մանկան պես:
-Ինչու՞ ես լալիս, Անանդա՛, — հարցնում է Բուդդան: Շարունակել կարդալ