Ասե՛ք տեսնեմ՝ ո՞վ եմ ես

Իրերի կերպավորում- հնար

Մեր օրը սկսեցինք պարային մարմնամարզությամբ: Տրամադրությունն այնքան պարային էր, որ պարասրահը լքել չէինք ցանկանում: Որոշեցինք մեր հաջորդ աշխատանքը համապատասխանեցնել  մեր պարային տրամադրությանը: Սկսեցինք պարային մնջախաղ խաղալ: Օրվա «հերոսները» խոհանոցային իրերն էին: Երեխաներից յուրաքանչյուրը մի առարկա էր մտապահում ու  պարի միջոցով ներկայացնում այն: Մեկը՝ պարում էր, մյուսները՝ փորձում էին գուշակել:  Ամեն անգամ պատահական երաժշտություն էր հնչում: Մասնակիցներից մեկն առաջ էր գալիս ու ներկայացնում իր տարօրինակ պարը: Շա՜տ հետաքրքիր էր, ո՞ւմ մտքով կանցներ, որ «եռացող թեյնիկը, դատարկ կաթսան, սուրճի բաժակը, կռվարար պատառաքաղը» կարող են այսքան ծիծաղ ու բարձր տրամադրություն առաջացնել: Պարերը ներկայացնելուց հետո, հորինեցինք ու մուտքագրեցինք մեր մենախոսություն-պատումները, հետո նկարեցինք ու կերպավորեցինք:

տՆերկայացնենք դրանցից առավել հաջողվածները. Շարունակել կարդալ

Ջ.Ռոդարի «Իրերի կերպավորում» հնար

Աղբամանների1 բողոքը

Կար-չկար մի աղբաման կար: Այս աղբամանը ամեն օր մարդկանցից բողոքում էր. Ա՜յ՝ այսպես.

-Օ~ֆ, էս մարդիկ ինչ փնթի են: Գալիս են ու աղբը հենց կողքիս գցում: Գոնե իմ մեջ լցնեն: Դա դեռ ոչինչ, բա որ ամիսներով ինձ չեն դատարկում: Դա պատմելու բան չի : Այդ ժամանակ ես գժվում եմ:

Վարդան Վարդանյան

Ես աղբաման եմ: Ինչ ասես, որ չեն լցնում մեջս: Մի անգամ էլ այսպիսի մի դեպք պատահեց:

Մի չարաճճի երեխա լուցկին վառեց ու գցեց բերանս: Քիչ էր մնում վառվեի, բայց ինձ մի կերպ փրկեցին: Դրա համար էլ որոշեցի փոքրիկներին խորհուրդ տալ.

-Մեջս երբեք վառված լուցկի մի՛ գցեք: Ես աղբաման եմ, ոչ թե՝ կրակաման: Ավելի լավ կլինի կրակից հեռու մնաք, թե չէ՝ իմ օրը կնկնեք:

Սահակյան Էրիկ

Աղբամանը հոգնել էր դատարկությունից: Ոչ ոք նրա մեջ աղբ չէր լցնում: Խեղճը չգիտեր ինչ աներ: Մի օր նա իր տիրոջն ասաց.

_Հե՛յ, ընկեր, ինչո՞ւ աղբն իմ մեջ չես լցնում: Բա ես ինչի՞ համար եմ:

Մարդը լսեց նրան ու վախեցավ: Նա մտածեց. «Պահո՜, ինձ մենակ խոսող աղբամանն էր պակաս» : Գնամ, բակիս աղբը հավաքեմ, բերեմ սրա բերանը փակեմ, թե չէ՝ ինձ աշխարհքով մեկ խայտառակ կանի էս անպիտանը:

Մարդանյան Ռազմիկ Շարունակել կարդալ