Կար-չկար մի աղբաման կար: Այս աղբամանը ամեն օր մարդկանցից բողոքում էր. Ա՜յ՝ այսպես.
-Օ~ֆ, էս մարդիկ ինչ փնթի են: Գալիս են ու աղբը հենց կողքիս գցում: Գոնե իմ մեջ լցնեն: Դա դեռ ոչինչ, բա որ ամիսներով ինձ չեն դատարկում: Դա պատմելու բան չի : Այդ ժամանակ ես գժվում եմ:
Վարդան Վարդանյան
Ես աղբաման եմ: Ինչ ասես, որ չեն լցնում մեջս: Մի անգամ էլ այսպիսի մի դեպք պատահեց:
Մի չարաճճի երեխա լուցկին վառեց ու գցեց բերանս: Քիչ էր մնում վառվեի, բայց ինձ մի կերպ փրկեցին: Դրա համար էլ որոշեցի փոքրիկներին խորհուրդ տալ.
-Մեջս երբեք վառված լուցկի մի՛ գցեք: Ես աղբաման եմ, ոչ թե՝ կրակաման: Ավելի լավ կլինի կրակից հեռու մնաք, թե չէ՝ իմ օրը կնկնեք:
Սահակյան Էրիկ
Աղբամանը հոգնել էր դատարկությունից: Ոչ ոք նրա մեջ աղբ չէր լցնում: Խեղճը չգիտեր ինչ աներ: Մի օր նա իր տիրոջն ասաց.
_Հե՛յ, ընկեր, ինչո՞ւ աղբն իմ մեջ չես լցնում: Բա ես ինչի՞ համար եմ:
Մարդը լսեց նրան ու վախեցավ: Նա մտածեց. «Պահո՜, ինձ մենակ խոսող աղբամանն էր պակաս» : Գնամ, բակիս աղբը հավաքեմ, բերեմ սրա բերանը փակեմ, թե չէ՝ ինձ աշխարհքով մեկ խայտառակ կանի էս անպիտանը:
Մաքրասեր աղբամանները
Մի իրիկուն աղբամանները ժողով արեցին ու որոշեցին մարդկանց դաս տալ: Առավոտ շուտ վեր կացան ու սկսեցին փողոցների աղբը հավաքել: Առավոտյան՝ աշխատանքի գնալիս, մարդիկ տեսան մաքուր փողոցներն ու ամաչեցին: Այդ օրվանից նրանք այլևս աղբը գետնին չթափեցին:
Գևորգյան Տիգրան
Բարև՜ ձեզ, ես իմաստուն աղբամանն եմ: Իմ մեջ ընդամենը տարին ութ անգամ են աղբ լցնում: Ես կանգնում եմ փողոցի անկյունում և ուշադիր հետևում եմ անցորդներին: Պարզվում է, որ աշխարհում փնթի մարդիկ մաքրասերներից շատ են: Էլ չեմ խոսում երեխաների մասին: Նրանք շատ թափթփված են, ինչպես Բելլան, ով իմ անունից գրում է այս պատմությւնը: Բա՞:
Մի օր աղբամաննեը եկան ինձ մոտ բողոքի:
-Ինչո՞ւ մեր միջի աղբը չեք թափում: Այս բեռից արդեն հոգնել ենք: Ինչո՞ւ եք մեզ տանջում:
Ես լսեցի նրան, բայց աղբամանի տեղ դրեցի: Հաջորդ առավոտյան հեռուստացույցով լսեցի, որ աշխարհի բոլոր աղբամանները ամուր փակել են իրենց բերանները և թույլ չեն տալիս իրենց մեջ աղբ թափել: Ես հասկացա իմ մեղքը: Արագ մոտեցա աղբամանին ու դատարկեցի նրան աղբատար խողովակի մեջ: Հոգիս թեթևացավ: Կարծում եմ մյուսներն էլ հասկացան, որ լցված աղբամանը պետք է դատարկել:
Միքայելյան Գոռ
Միօ ր աղբամանները որոժեցին ժողով անել: Նրանք բոլոր թաղերից գալիս էին ժողովի: Շուտով բոլորը հավաքվեցին: մարդիկ որ տեսան իրենց բակի աղբամանները չկան, որոշեցին ժողով անել ու բողոքել նրանցից:
Մարդիկ բղավում էին.
-Աղբամանները շատ անշնորհք են: Այնքան հազվադեպ են հադիպում: Հանդիպելիս էլ այնքան փնթի են լինում, որ ուզում ես հեռու փախչել: Այսպես չի՜ լինի:
Աղբամաններն էլ իրենց հերթին էին բողոքում.
-Մարդիկ մեզ կեղտոտում են: Նրանք մեզ անտեսում են կամ խնամքով չեն վերաբերվում: Շատ ժամանակ նույնիսկ չեն էլ նկատում:
Կարծում եմ, որ այս ժողովը դեռ երկա՜ր կշարունակվի:
Անժուր Մերի
Էս մարդիկ ոնց- որ կույր լինեն: Հա՜, ճի՜շտ եմ ասում: Ինձ տեսնում են, բայց աղբն ուղիղ կողքիս են լցնում: Շատ ժամանակ ալարում են մոտենալ: Է՜հ, արդեն ինձ մոռացել են: Լա՜վ, ես դեռ ոչինչ, բա էն կանաչ խոտերը: Աղբի դարդից արևի երես չեն տեսնում: Գարունն էլ եկավ, բայց էս աղբը դեռ մնում է: Լավ չի՜, լավ չի՜:
Էլեն Հարությունյան
Բարև ձեզ: Ես հաստափոր աղբամանն եմ: Իմ մեջ օրը մեջ են աղբ լցնում: Ես շատ դժգոհ եմ հարևան սենյակի երեխաներից: Առաջին դասարանցիներն ասենք փոքր են, բա են չորրորդնե՞րը: Օրինակ Հենրիկը, Ռազմիկը, Դավիթը, Վարուժանը ահա և անպարտաճանաչները: Երևի մի օր փոշիս նրանս վրա լցնեմ, որ խելքները գլուխները գա:
-Ինչ լավն եմ, ինչ լավն եմ, որոշե՜լ եմ, հաստատ նրանց կպատժե՜մ:
Սարգսյան Հենրիկ
Մի օր ընկերներիս հետ պառկել էի արևի տակ ու հանգստանում էի: մեկ էլ ռեստորանից համբուրգերի նման մի չաղ մարդ դուրս եկավ ու մի մեծ կտոր չալաղաջ լցրեց ուղիղ իմ ուզած տեղը: Այնքան շնորհակալ եմ: Շատ կուշտ հանգստացա:
Ազիզբեկյան Դավիթ
Մարդիկ աղբը գետնին են լցնում, իսկ աղբամանը հանգիստ իր համար ապրում է: Երևի նա հոգնել է մարդկանց խրատելուց:
Ղանադյան Քնար
Ծանուցում՝ Բանավոր խոսքի զարգացման մեթոդներ | Մայրենի լեզու դասավանդողի բլոգ