Հայացք՝ բարձունքից

Բարձունքից ամեն ինչ այլ էր թվում: Մենք ամեն օր նայում ենք մեր շուրջը ու երբեմն շատ բաներ չենք նկատում, իսկ վերևից՝ ամեն ինչ տեսնում և զգում էինք: Բարձունքից նայելիս՝ մենք զարմանում էինք, թե՝ ինչ մե՜ծ,  գեղեցիկ ու հին քաղաք ունենք: Զարմանում ու հպարտանում էինք նրանով: Բլուրների վրայով քայլելիս, մենք մեզ հին Էրեբունու բնակիչներ էինք զգում, իսկ հին ավերակների ձայները մեզ տեղափոխում էին Արգիշտի թագավորի իշխանության ժամանակները: Բարձունքից  մենք մեզ քաղաքի տերերն էինք զգում : Երբ քամի էր բարձրանում, թվում էր, թե մենք ժայռերի վրա ապրող արծիվներ ենք ու ճախրում ենք Հին ու Նոր Երևանի կախարդական երկինքներով: Մեր հայացքի տակ մենք ունեինք երկու Երևան, և այդ երկուսն էլ մեզ շա՜տ հարազատ էին: Մենք սիրում ենք քեզ, մեր երազանքների  ընկեր Երևան: