Խմբային աշխատանք ձայնագրիչի գործածությամբ

Թեման՝ Աշնանային արձակուրդներ

Նպատակը՝ Տրված թեմայի շուրջ քննարկման ծավալում և ռադիոնյութի պատրաստում

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի մշակում
  • Հաղորդակցային կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ խմբովի մտածելու, քննարկելու, կարծիքները գրանցելու կարողությունների զարգացում
  • Բանավոր խոսքը ձևակերպելու, գրանցելու կարողությունների մշակում
  • Արտահայտվելու, խոսողին լսելու կարողությունների զարգացում
  • Քննարկելու, ուրիշի կարծիքը ընդունելու և վերլուծություններ անելու հմտությունների զարգացում
  • Հարցադրումներ անելու, հարցազրույց վարելու կարողությունների ձևավորում

Ընթացքը

Քայլ. 1 Ներկայացվում է աշխատանքի թեման

Քայլ. 2. Տրվում են բովանդակային հարցադրումները /աշխատանքային քայլերը/

Քայլ 3. Սովորողները բաժանվում են երեք կամ չորս հոգանոց խմբերի:

Աշխատանքի փուլերը և հատկացված ժամանակը

Խմբային քննարկման և խոսքը գրավոր ձևակերպելու համար տրվում է 25 րոպե

Պատրաստի նյութի ներկայացման և ձայնագրության համար 10 րոպե

Արդյունքը՝

Աշխատանքն ավարտելուց հետո, խմբերը ներկայանում են, ներկայացնում և միևնույն ժամանակ ձայնագրում պատրաստած նյութը:

Մյուսները ուշադիր լսում են և աշխատանքի վերաբերյալ կարծիքներ տեսակնետներ արտահայտում, գնահատելով ընկերների աշխատանքը:

Ընթացքում սովորողները կարող են նոր հարցադրումներ առաջադրել, ձայնագրիչի գործածությամբ դասարանական հարցազրույց ծավալել:

Խմբային աշխատանքի գնահատման ցուցանիշներ

  • Խմբային աշխատանքի ընթացքում լիարժեք համագործակցություն
  • Լուռ աշխատելու, ընկերների աշխատանքը չխոչընդոտելու կարողություն
  • Ներկայացման ընթացքում խմբի բոլոր մասնակիցների ներգրավում
  • Նյութի ամբողջական, գրագետ և ներկայանալի մատուցում
  • Պատրաստի ռադիոնյութի հրապարակում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s