Ես սեբաստացի Լիլիկ Երիմյանն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Դպրոց-պարտեզի 4-1 դասարանում:
Մայրիկս սովորել է Մեղրու շրջանի Ագարակ քաղաքի թիվ 2 դպրոցում: Իմ դպրոցը 11 –ամյա է ,իսկ մայրիկիս դպրոցը եղել է միջնակարգ` 10-ամյա:
Երբ նայում եմ մայրիկիս ալբոմը,դպրոցական տարրիների նկարներում նա միշտ համզգեստով է ,հագած ունի շագանակագույն զգեստ ,սպիտակ գոգնոց, իսկ վզին ալ կարմիր վզկապ:Մայրիկս ասում է ,որ պիոներ է եղել: Ճիշտ է չեմ հասկանում ինչ նկաի ունի ,բայց նրա նկարները շատ լավն են: Շարունակել կարդալ