Աշուն է, աշուն…

Աշուն քամին

աշունԱշնան օրերն են հասել,

Իջել է աշնան քամին

և հրաժեշտ է տվել

Ամառը մեր աշունին:

Ոսկե աշուն է կարծես,

Ծեր աշնան քամին,

Թվում է թե՝ մշուշ է,

Աշնան ուշ քամին:

Ես սիրո՜ւմ եմ աշունը:

 Նարե Մելքոնյան

Գեղեցիկ աշունը

Աշունը շատ գեղեցիկ է: Աշնանը քամին տերևաթափ է անում տերևները: Ոսե տերևները փռված են լինում ինչպես՝ գորգը: Ուշ աշնանը բնությունը մշուշի մեջ է լինում, կարծես պատրաստվում է քնել:

Արման Գևորգյան

Ձմռան գալը

Աշունը եկավ և փռեց իր ոսկի գորգը: Հանկարծ հայտնվեց մշուշ քամին և տերևից տերևաթափ ստեղծեց: Դրսում ուշ էր. ես ոչինչ չնկատեցի:Առավոտյան արթնանալիս նկատեցի,որ ձյուն էր եկել և փռել իր փաթիլներով գորգը:​

Ջուլյա Ստեփանյան

Իմ հիասքանչ աշունը

Արդեն աշուն է, և մեր սիրելի ամառը տխրել, գնացել է, իսկ ձմեռը անհամբեր սպասում է, թե երբ է իր հերթը գալու: Աշնանը դաշտերն ու այգիները շատ գեղեցիկ ու գունեղ են դառնում, ծածկվում են տերևներով: Սկսում են անձրևներ և մշուշով պատվում քաղաքները: Քամին խաղում է տերևների հետ՝ երկնքում պարելով: Շատ ափսոս, որ դրանից հետո տերևները թափվում են , բայց նույնիսկ թափվելուց հետո դառնում են գեղեցիկ, խշխշան, գունառատ և սքանչելի գորգ, որի վրայով երբեմն բոլորս քայլում ենք: Տերևաթափը ինձ համար շքեղ, հիասքանչ տեսարաններից մեկն է բոլոր եղանակների և գեղեցիկ տեսարանների համեմատ: Ինձ դուր է գալիս այգում գորգ դարձած տերևների մեջ քայլել, գեղեցիկ տերևներ հավաքել: Ես աշան անձրևը չե՛մ սիրում, քամին և տաք շորերը չե՛մ սիրում, հիվանդանալը չեմ սիրում, ես աշնան ոսկե և շքեղ տեսարաններն եմ սիրում:  Գույները, ձևը, իր հետաքրքիր ձևը և տերևաթափն եմ շա՜տ-շա՜տ սիրում:

Լուսինե Թադևոսյան

  Ոսկեհեր աշուն  

 Աշունը  մեզ հյուր է եկել և բերել է  շատ մրգեր և բանջարեղեններ։ Իմ կարծիքով տարվա  ամենագեղեցիկ եղանակը Աշունն է։ Անտառները դաշտերը,ձորերը, սարերը ոսկի են հագնում, կարմրադեղին թիկնոցով ծածկում։ Քամին պար է բռնում տերևների հետ, թակում,գետինը ծածկում խշխըշան տերևներով, որը կարծես գորգ  լինի ։ Ես շատ եմ սիրում տերևաթափին զբոսնել մշուշով  պատված այգում։

Դանիել Մովսեսյան

Աշունը Դիլիջանում 

 Ես անցած շաբաթ ճամփորդել էի դեպի Դիլիջան: Դիլիջանում աշունը շատ գեղեցիկ է, որովհետև այնտեղ բնությունը այնպիսին չէ ինչպես՝ Երևանում: Այնտեղ բնությունը դեղին է, կարմիր, նարնջագույն, ոսկի և մի փոքր էլ՝ կանաչ:  Գույնզգույն տերևները կարծես գորգ լինեն: Քամին այնտեղ սուլում է շատ ուժեղ, դրա համար էլ այնտեղ շատ ցուրտ է: Ուշ աշնանը տերևները թափվում են, իսկ քամին նրանց քշում է անտառի խորքը: Երբ մթնում է մշուշը իջնում է սարերի ուսերին:

Անահիտ Հովհաննիսյան 

Հեղինակ՝ Անուշ Ոսկանյան

Աշուն է արդեն:

Մի մարդ իր ընկերոջը ասաց.

— Իմ սիրելի ընկեր, արի մի բան անենք, թող բոլորն իմանան, որ աշուն է արդեն:

— Լա՜վ ,-համաձայնվեց նա:

Նրանք միասին մտածեցին և հավաքեցին ոսկե տերևներ:Տղաները շաղ տալով տերևները շրջեցին քաղաքներով : Երբ աղջիկները տեսան այն  մտածեցին, որ տղաները գորգ են գործել և զարմացան, որ տղաները կարող են մի ամբողջական գորգ գործել: Նրանք ասացին.

— Մի՛ զարմացեք, սրանք աշնանային տերևներ են : Մենք ուզում էինք ասենք ձեզ , որ աշուն է մոտենում:

— Աշո՞ւն:

— Այո:

— Այսինքն ուզում եք ասել, որ մշուշները արդեն բարձրանալու են սարի գագաթին և տեսնելու իրենց ընկերների՞ն:

-Այո՛:

— Իսկ ո՞վ է մշուշի ընկերը :

— Իհարկե՝ սարերը:

— Ի՜նչ լավ է, որ ցրտերը մի քիչ ուշ կգան: Կհասցնեմ գոնե մի մուշտակ գնել ինձ համար:

— Ջա՜ն, ինչ լավ է, որ աշուն է արդեն:

Առաջադրանքը տե՛ս այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s