Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

2. Ինչպիսի տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

3. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքգրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով: Читать далее

Ութնյակներ աշնանը…

Տրված բառերը գործածելով, ութնյակներ կամ քառյակներ, հորինի՛ր: Արտահայտիչ ընթերցիր, ձայնագրիր ընթերցումդ և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը:

Մասուր, սարսուռ,աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, մուժ, քամի, տանի:

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Տևողությունը՝ նոյեմբերի 11-14-ը

4-րդ դասարան

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու և մխիթարյանների գործունեությանը:

Խնդիրներ՝

  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում
  • Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
  • Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների ձեռքբերում
  • Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում

Նախագիծը՝ 5-րդ դասարանում

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու կյանքին և մխիթարյանների գործունեությանը:

Խնդիրները՝

  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում, մշակում
  • Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
  • Անհատական մեդիափաթեթների ստեղծում, հրապարակում
  • Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների զարգացում
  • Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում

Читать далее