Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

2. Ինչպիսի տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

3. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքգրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու:

5. Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին:

6..Ֆոտոխցիկի օգնությամբ նկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s