Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Տևողությունը՝ նոյեմբերի 11-14-ը

4-րդ դասարան

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու և մխիթարյանների գործունեությանը:

Խնդիրներ՝

  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում
  • Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
  • Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների ձեռքբերում
  • Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում

Նախագիծը՝ 5-րդ դասարանում

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու կյանքին և մխիթարյանների գործունեությանը:

Խնդիրները՝

  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում, մշակում
  • Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
  • Անհատական մեդիափաթեթների ստեղծում, հրապարակում
  • Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների զարգացում
  • Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում

Բովանդակությունը՝

 «Ո՞վ է Սեբաստացին»

 « Ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Սեբաստացու անունով»

«Կրթահամալիրի ստեղծման պատմությունը»

«Կրթահամալիրի քարտեզը»-կազմում են սովորողներ / դասարանական նախագծեր /

«Կրթահամալիրը՝ մեծ ընտանիք»-շրջայց կրթահամալիրի դպրոցներով

 «Ինչո՞ւ ենք մենք կոչվում սեբաստացիներ» Դասարանական հարցազրույց:

«Ի՞նչ պատգամ են մեզ փոխանցում մխիթարյանները»

Տոն՝ տոնի մեջ-թթուդրիկ, հարիսայի ծես ներկայացում՝ դասարանական, անհատական, ֆոտոպատումների, ռեպորտաժների, պատումների միջոցով /

Տնային առաջադրանք- Ընտանեկան նախագծեր

«Սեբաստացիներն իմ ընտանիքում»

  • Ներկայացնել ընտանիքի անդամներին, պատմել նրանց գործունեության մասին

«Ինչո՞վ է տարբերվում իմ դպրոցը՝ ծնողներիս, տատիկ, պապիկիս դպրոցներից, իմ ուսուցիչները՝ նրանց ուսուցիչներից»

  • Հարցազրույց վարել ընտանիքի անդամների, բակի ընկերների, ծանոթների հետ

«Իմ նվերը կրթահամալիրին»

Ընտանեկան, անհատական ցուցահանդեսների, ներկայացումների, համերգների կազմակերպում և ալլն…

Առաջադրանքներ 4-րդ դասարանի համար

1. Նախագծի դասարանական ընթերցում, քննարկում:

2. Գրավոր պատասխանում ենք նախագծի Բովանդակություն բաժնի հարցերին: Ի՞նչ գիտենք, ի՞նչ չգիտենք մեր կրթահամալիրի մասին:

3. Սովորում ենք մեր կրթահամալիրի հիմնը. ,,Անդաստան,, :

Քայլերը

  • Սովորողները բաժանվում են 3-4 հոգանոց խմբերի և յուրաքանչյուր խումբ վերլուծում է բանաստեղծության տրված հատվածը, բառարանի կամ ընկերների օգնությամբ փորձում բացատրել անհասկանալի բառերը:
  • Յուրաքանչյուր խումբ անգիր սովորում և ներկայացնում է բանաստեղծության՝ իրեն հանձնարարված հատվածը: Ներկայացման ձևը որոշում են սովորողները:
  • Բանաստեղծության հատվածը անգիր արտասանելուց հետո, կարդում են խմբային վերլուծությունները, ներկայացնում և բացատրում են անծանոթ բառերը:
  • Աշախտանքը ամփոփում ենք միասնական ասմունքով, որը տեսագրվում կամ ձայնագրվում է:

2 комментария в “Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

  1. Уведомление: 2014-2015 ուսումնական տարվա նախագծերի ժամանակացույց | Մայրենի լեզու դասավանդողի բլոգ

  2. Уведомление: Աշնանային ինքնակրթություն-շաբաթ. հաշվետվություն | Դասավանդողի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s