Ինչպես սկսվեց ամեն ինչ

Կարդում և քննարկում ենք տիար Բլեյանի հարցազրույց- հոդվածը:

1. Ո՞ր հարցադրումն էր ամենահետաքրքիրը:

2. Ո՞ր պատասխանը կառանձնացնեիր:  Պատճառանաբի՛ր:

3. Այս հոդվածը կարդալով, ի՞նչ նոր բան իմացար կրթահամալիրի մասին:

4. Պատասխանի՛ր հոդվածում առաջադրված հարցին:

Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ:

Ինչ լուծում ես առաջարկում: Ինքդ ինչպես ես մասնակցում այս նախագծի իրականացմանը:

5. Վերլուծի՛ր  հետևյալ արտահայտությունը.

       Իմ միջավայրն իմ դպրոցն է

13 comments on “Ինչպես սկսվեց ամեն ինչ

  1. 1. Ո՞ր հարցադրումն էր ամենահետաքրքիրը:
    Իմ կարծիքով սա: — Ինչո՞ւ է կրթահամալիրի տոնը նշվում հենց նոյեմբերին:
    2. Ո՞ր պատասխանը կառանձնացնեիր: Պատճառանաբի՛ր:
    Սեպտեմբերին չէր կարող լինել, դա հաստատ եմ ասում։ Նոյեմբերը իմ ամենասիրած ամիսն է: Սիրում եմ ուշ աշունը, երբ մի քիչ ցուրտ է, երբ թեթևսոլիկություն չկա, ծանրակշիռ մի բան կա:

    Ես ինքս ծնվել եմ աշնանը: Այդ է պատճառը որ ինձ դուր եկան այս տողերը:
    3. Այս հոդվածը կարդալով, ի՞նչ նոր բան իմ,ացար կրթահամալիրի մասին:
    Երբ ես կարդացի հոդվածը, ես չգիտեի որ մեր դպրոցը եղել է 183 թիվ դպրոցը:
    4. Պատասխանի՛ր հոդվածում առաջադրված հարցին:

    Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ:
    Մենք ամեն մի տոնի,միջոցառման պետք է մասնակցենք:

    Ինչ լուծում ես առաջարկում: Ինքդ ինչպես ես մասնակցում այս նախագծի իրականացմանը:

    Ես ինքս փորձում եմ մասնակցել բոլոր միջոցառումներին:

    5. Վերլուծի՛ր հետևյալ արտահայտությունը.

    Իմ միջավայրն իմ դպրոցն է

    Իմ միջավայրը իմ երկրորդ դպրոցն է, որից ես լավն եմ սովորում:

    • 1. Ամենահետաքրքիր հարցադրումը — Ինչու կրթահամալիրը կոչվեց Մխիթար Սեբաստացու անունով:
      2.Նոր կրթական միաբանություն ստղեծելու համար պետք էր խիզախել Մխիթար Սեբաստացու նման:
      3. Տեղեկացա, որ տիար Բլեյանի սիրած ամիսը նոյեմբերն է:
      4.Բոլորս պետք է ձգտենք այդ միջավայրը հնարավորինս գրավիչ դարձնել:
      5.Դպրոցը իմ երկրորդ ընտանիքն է:

  2. 1.Ո՞ր հարցադրումն էր ամենահետաքրքիրը:
    — Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:

    2.Ո՞ր պատասխանը կառանձնացնեիր: Պատճառանաբի՛ր:

    — Դա 4 տարիներին ֆիքսվեց ու ավանդույթ դարձավ: Սեպտեմբերին չէր կարող լինել, դա հաստատ եմ ասում։ Նոյեմբերը իմ ամենասիրած ամիսն է: Սիրում եմ ուշ աշունը, երբ մի քիչ ցուրտ է, երբ թեթևսոլիկություն չկա, ծանրակշիռ մի բան կա: Տոնը նաև պատրաստություն է պահանջում, և սեպտեմբերի ու հոկտեմբերի պատրաստություններից հետո հարմար է նշել նոյեմբերին:

    3.Այս հոդվածը կարդալով, ի՞նչ նոր բան իմացար կրթահամալիրի մասին:

    Ես իմացա որ Դպրոց-Պարտեզը այն ժամանակ եղել է մանկապարտեզ:

    4.Պատասխանի՛ր հոդվածում առաջադրված հարցին:

    Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ:

    Պետք է լինել ակտիվ.խելացի,մոբիլ:

    5. Վերլուծի՛ր հետևյալ արտահայտությունը.

    Իմ միջավայրն իմ դպրոցն է

    Ես Արեգն եմ և ես կարծում եմ,որ ինչ էլ լինի իմ շրջապատում դա իմ դպրոցն է:Օրինակ՝ եթե մի անշնորհք մարդ իմ կողքով անցնի ես չեմ ուզի նմանվել նրան:Ես չեմ ուզում նմանվել ինչ որ մեկին :Իմ միջավայրը իմ ինտելեկտի զարգացման վայրն է, որին նպաստում են ծնողներս,ընկերներս,ուսուցիչներս:

  3. 1. Իմ կարծիքով ամենահետաքրքիր հարցադրումը, թե ինչու կառուցվեց մեր դպրոցը հենց բանգլադեշում:
    2. Ես կարանձնացնեի հարցադրումը, թե ինչու են Նոյեմբերին նշում թթուդրիկը և Հարիսայի ծեսը:
    3. Ես իմացա, թե Տիար Բլեյանը ինչու է ստեղեծել մի քանի դպրոցներ: Ես իմացա նաև, թե ովքեր են հիմնադրել մեր դպրոցը:
    4.Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ:
    5.Իմ կարծիքով հնարավոր չէ հայտնվել առօրյայով կրթական պարտեզ այլ կարող ենք մեր առօրյան դարձնել կրթական պարտեզ: Ստեղծենք կանաչ այգի, որտեղ հնարավոր լինի պառկել խոտելի մեջ և գիրք կարդալ:

  4. Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ:
    Իմ կարծիքով մենք պետև է լավ սովորենք, բույսերին լավ վերաբերվել դպրոցում չվազել և չփոշոտել: Եթե մենք աշխատենք դրա վրա այդպես էլ կլինի:

  5. 4. Պատասխանի՛ր հոդվածում առաջադրված հարցին:
    Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ:

    Արսեն Զախարյան
    Իմ կարծիքով մենք պետք աշխատենք,խնամենք ծառերը մենք չպետք է փռճոկենք
    խոտերը և այլն:ՄԵնք պետք է լավ սովորենք չվազենք,ուսուցիչներին հարգենք:

  6. Պատասխանի՛ր հոդվածում առաջադրված հարցին:

    Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ:
    Որպեսզի մեր դպրոցի առօրյայով հայտնվենք կրթական պարտեզում, պետք է խնամենք մեր դպրոցի բակը, սովորենք բույսերի խնամքը, շատ չվազենք, որպեսզի փոշի չբարձրանա:

  7. — Իսկ մեդիակրթությունը մի՞շտ է կրթական համակարգում առաջնահերթ դեր ունեցել:

    — Այո, որովհետև Հայաստանում առաջին ուսումնական համակարգիչները` ճապոնական Yamaha համակարգիչներ, կային նաև մեր կրթահամալիրում: Մեզ մոտ բացվեց առաջին հանրակրթական տպարանը, առաջին ուսումնական «Շաղիկ» հրատարակչությունը մենք ունեցանք: Եվ քանի որ մեր մուտքը մանկավարժության ասպարեզ համընկավ թվային միջոցների ստեղծման ու տարածման հետ, մենք, կարելի է ասել, միասին հանդես եկանք, և այդ գործիքները սկսեցինք կիրառել կրթության մեջ: Հասկացանք, որ դրանք շատ գրավիչ են դարձնում ուսումը, ավելի արդյունավետ: Ահա թե ինչու մենք այդ գործիքները կենցաղից տեղափոխեցինք դպրոց: Իհարկե, դժվար էր, որովհետև դրանք թանկ էին, բայց մենք ցույց տվեցինք, որ կարող է մարդը տանը պրոյեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ չունենալ, բայց երբ որ դա ունի դպրոցում, իրեն հավասար է զգում: Մեզ համար կարևոր է, որ երեխան հասկանա, որ դա ծառայում է իրեն: Ֆիզիկական վիճակի հետ զուգահեռ կա նաև առցանց աշխարհ, վիրտուալ աշխարհ, որը մեդիաաշխարհն է: Եվ կրթահամալիրը նաև այդ աշխարհում էր պետք ստեղծել, և ստեղծեցինք մեր կայքը` mskh.am-ը: Մենք ստեղծեցինք այն, որպեսզի ուսուցումը լինի անընդհատ, որպեսզի սովորողը կարողանա անընդհատ պատմել իր մասին, որովհետև չկա ավելի կարևոր բան, քան իրար մասին լիարժեք տեղեկություն ունենալը:

    — Ի՞նչ նպատակներ է կրթահամալիրը դրել իր առջև:

  8. — Տիար Բլեյան, ինչպե՞ս ծնվեց կրթահամալիր ունենալու գաղափարը:

    — Դա մի փոքր երկար, բայց սիրելի պատմություն է: Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:

    Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից, որտեղ աշխատում էի, այսպիսի ծրագրով եմ անցել դպրոց: 1985 թվականին համախոհների փնտրտուքը ինձ բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Եվ այս նոր յուրացվող տարածքում, որտեղ ամեն ինչ դեռ անկազմակերպ էր, իմ բախտը բերեց կամ չբերեց, որովհետև ինձ պես խելառ երկու Աշոտներ` Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը, իմ օգնականներն էին, դպրոցի փոխտնօրենները: Եվ մենք` երեք Աշոտներով, տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցինք այդ ազատությունից, «թթվածնի» առկայությունից… 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s