Եղնիկը. Ավետիք Իսահակյան

Безымянный

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Շարունակել կարդալ

Դարձվածքներ

Գտի՛ր դարձվածքների հոմանիշ զույգերը և բացատրի՛ր:

1. Ականջի ճոթով լսել                                         ականջն ընկնել

ականջին հասնել                                           երկու կրակի միջև

երկու քարի արանքում                                    իր էշը քշել

իր զուռնան փչել                                              ականջի ծայրով լսել

իրար խառնվել                                                գլուխը կորցնել

յոթ սարից այն կողմ                                             երկինք հասցնել

օձի լեզու թափել                                                      սատանային բնից հանել

կապը կտրած                                                           ով հարս, նա հարսաքույր

երկինք հանել                                                            աչքից հեռու

անպոչ գդալ                                                              թոկից փախած

2. Մի քանի դարձվածքներ ընտրի՛ր և  նախադասությունների մեջ փոխաբերական իմաստներով գործածի՛ր:

3. Դարձվածքների բառարանից օգտվելով՝ մի քանի դարջվածքներ դուրս գրի՛ր և բացատրիր։

Տե՛ս հղումով

Փոխաբերություններ

1. Տրված հատվածներում գտի՛ր փոխաբերաբար գործածված բառերը և դուրս գրի՛ր: 

Մարդ չկար. աշնան մերկ դաշտերն էին… չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ… Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում… Արևը խաղում էր մայրամուտի ամպերի հետ…

Քամին հալածում է մառախուղի թանձր քուլաները: Նրանք խրտնած ոչխարի պես փապչում են ձորերով: Մառախուղի փեշերից ցցվում են պղնձագույն ժայռերի կատարները: Քարափոր տներից կապույտ ծուխը ձգվում է դեպի վերև և լիզում խոնավ ժայռերը՝ մեկը մյուսից խոժոռ ու ահռելի…

Ակսել Բակունց

2.Փոխաբերաբար գործածված բառերի ուղիղ իմաստներով նախադասություններ կազմի՛ր: