Մամուռներ

20

Մամուռները հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում։ Աճում են ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում։ Որոշ թռչուններ՝ օրինակ կաքավները օգտագործում են որպես ուտելիք, ուրիշները՝ որպես հիմնական շինանյութ՝ բույն սարքելիս։

Եղջերու

Безымянный (1)
Եղջերուներից հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում։Եղջերուների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–300 կգ։ Ապրում են անտառներում փոքր խմբերով։ Սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով ։ Ձմռանը կերը փորելով հանում են ձյան տակից։ Ունենում են 1–2 ձագ։ Որսի և արդյունագործական կենդանիներ են. գնահատվում են տաք մորթին, ամուր կաշին և համեղ միսը։ Հյուսիսային ժողովուրդների համար եղջերուները փոխարինում են թե ոչխարին, թե կովին և թե ձիուն։​

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։ Շարունակել կարդալ

Մայրամուտ

Համո Սահյան
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
 
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ առանձնացնելով և վերլուծելով փոխաբերությունները։
 
2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…
 
3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և բացատրի՛ր։
 
4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:
 
5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:
 
6. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
 
7. Ստուգաբանական բառարանից օգտվելով, գտի՛ր <<մայր>> բառի ստուգաբանությունը և փորձի՛ր բացատրի՛ր <<մայրամուտ>> բառի ծագումը։