«Սեբաստացիներն իմ ընտանիքում»

Ես սեբաստացի Լիլիկ Երիմյանն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Դպրոց-պարտեզի 4-1 դասարանում:

Մայրիկս  սովորել է  Մեղրու   շրջանի Ագարակ  քաղաքի թիվ 2  դպրոցում: Իմ դպրոցը  11 –ամյա է ,իսկ մայրիկիս դպրոցը եղել է միջնակարգ` 10-ամյա:

Երբ նայում եմ մայրիկիս ալբոմը,դպրոցական տարրիների նկարներում  նա միշտ համզգեստով է ,հագած ունի շագանակագույն զգեստ ,սպիտակ գոգնոց, իսկ վզին ալ կարմիր վզկապ:Մայրիկս ասում է ,որ պիոներ է եղել: Ճիշտ է չեմ հասկանում  ինչ  նկաի ունի ,բայց նրա նկարները շատ  լավն են: Շարունակել կարդալ